Ինչպե՞ս է կատարվում սոցիալապես անապահով ընտանիքների գրանցման կարգը համընդանուր տվյալների բազայում
Բազայում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ընտանիքի որևէ չափահաս անդամ ըստ բնակատեղիի դիմի սոցիալական ծառայության գործակալության տարածքային մարմնին և գրի դիմում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համընդանուր տվյալների բազայում գրանցվելու մասին:
Ընտանիքը տվյալների բազայում գրանցված է համարվում, եթե նրան շնորհվել է վարկանիշային միավոր:
Վարկանիշային միավորի շնորհումը պետք է կատարվի դիմումի համաձայն, դիմումը ներկայացնելուց երեք ամսվա ընթացքում:
Ի՞նչ արդյունք է ունենալու դիմումը գրելուց հետո
Դիմումը գրելուց 1 ամսվա ընթացքում համապատասխան հասցեով դիմում ներկայացնողի ընտանիք է ներկայանալու սոցիալական ծառայողը, որը ստուգելու է ընտանիքի գույքը, եկամուտը և ծախսերը: Ստուգման արդյունքում լրացվելու է ընտանիքի հայտարարագիրը: Այնուհետև ընտանիքի ստուգումից հետո ոչ ուշ 1 ամսից, ընտանիքին շնորհվում է վարկանիշային միավոր նրա գույքի, ունեցվացքի վիճակի մասին:
Վարկանիշային միավորով սահմանվում է այն, թե ի՞նչ տեսակի օգնություն է ստանալու պետությունից ընտանիքը: Օգնությունը կարող է լինել նյութական և ոչ նյութական, որը նպատակաուղղված է հայցողների սոցիալ տնտեսական վիճակի բարելավմանը:
Գոյության օգնության չափը հիմնվում է ընտանիքի անդամների թվաքանակի և շնորհված վարկանիշային միավորի վրա:
Գոյության օգնությունը նշանակվում է իրավունք ստանալու ամսից, գոյության օգնության նշանակման մասին, աղքատ ընտանիքի գրավոր դիմումի հիման վրա:
Աղքատ ընտանիքին գոյության օգնություն ստանալու իրավունք է տրվում վարկանիշային միավոր շնորհելու ամսից եկրորդ ամսում:
Ընտանիքի հայտարարագիրը լրացնելու ժամանակ ո՞ր անձը նախատեսված չէ ընտանիքի կազմում
- Պատժակատարողական հիմնարկում գտնվող բանտարկյալը, որին սահմանվել է ազատազրկում օրենքով հաստատված վճռի համաձայն
- Ստիպողաբար բուժման ուղարկված անձը
- ժամկետով ռազմական ծառայությունում գտնվող անձը (բացի այն անձից, որը զինծառայությունում գտնվելու ժամանակ 3 օրը մեկ վերադառնում է տուն)
- Երկրից դուրս 3 ամսով բացակայող անձը
- Դատարանի կողմից անհետ կորած համարվող կամ սպանված հայտարարված անձը
- Հատուկ հաստատությունում լրիվությամբ խնամքի տակ գտնվող անձը:
Որքա՞ն է կազմում օգնության գումարը
Մինչև 2015 թվականի մայիսի մեկը գնահատված ընտանիքների համար, որոնց վարկանիշային միավորը մինչև 57,001, գոյության օգնության չափը կազմում է
- Մեկ հոգուց բաղկացած ընտանիքի համար 60 լարի
- Երկու և ավելի մարդուց բաղկացած ընտանիքի համար 60-ին գումարած 48 լարի ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամի համար
2015 թվականի մայիսի 1-ից հետո գնահատված ընտանիքի օգնության գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝
- Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 30,001-ից պակաս է, կազմում է 60 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
- Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 30,001-ից ավելի է, սակայն 57,001-ից ցածր է, կազմում է 50 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
- Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 57,001-ից ավելի է, սակայն 60,001-ից ցածր է, կազմում է 40 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
- Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 60,001-ից ավելի է, սակայն 65,001-ից ցածր է, կազմում է 30 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
- Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 100,001-ից պակաս է, կազմում է 10 լարի ընտանիքի յուրաքանչյուր 16 տարին լրացած անդամի համար:
Ո՞ր դեպքում է դադարեցվում սոցիալական օգնությունը
- Եթե ընտանիքը մշտապես չի բնակվում համընդհանուր տվյալներով գրանցված բազայում լրացրած հասցեով
- Ընտանիքը բաժանված է արհեստականորեն
- Ընտանիքը միավորված է արհեստականորեն
- Փոխվել է ընտանիքի կազմը
- Ընտանիքին ավելացել է չափահաս անդամ
- Ընտանիքում երեխայի ծնունդից (երեխա վերցնելու պահից) և վերջին գնահատումից անցել է 2 տարուց ավելի
- Ընտանիքը հրաժարվում է գոյության օգնության նշանակումից
- Ընտանիքը նոր պայմաններ ստեղծվելու պատճառով պահանջում է լրացուցիչ ուսումնասիրում-ստուգում:
Ո՞ր գործոններն են ազդում սոցիալական օգնության վրա
Գոյության օգնություն ստանալը, դադարեցնելը կամ փոխվելը կախված է հետևյալ պայմաններից՝
- Ընտանիքի անդամների թվաքանակի փոփոխության ժամանակ (ծնունդ, մահ, հարսանիք և այլն)
- Ընտանիքի անդամին սահմանափակ ունակություններ ունեցող անձի կարգավիճակ շնորհելու կամ կորուստի ժամանակ
- Աշխատանքի ընդունում, օրինական եկամուտ
- Ինչպես նաև օրենքով սահմանաված այլ դեպքերում:
Սահմանափակվու՞մ է արդյոք գոյության օգնություն ստանալու իրավունքը
Փախստականները, ովքեր ստանում են փախստականի ամենամսյա օգնություն, միևնույն ժամանակ չեն կարող ստանալ գոյության օգնություն, նրանք պետք է ընտրեն օգնության որևէ մեկը:
Ի՞նչ իրավունքներ ունի օգնություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքը
Գոյության օգնություն ստացող ընտանիքը կարող է՝
- Ստանալ գոյության օգնություն
- Պահանջել գոյության օգնությունը ստանալ բնակատեղիում, եթե ընտանիքի բոլոր անդամների մոտ սահմանափակված է տեղաշարժվելու ունակությունը
- Գոյության օգնության հետ մեկտեղ ստանալ սոցիալական փաթեթ, պետական թոշակ / փոխհատուցում, այլ անհատական սոցիալական օգնություն և/կամ պետական այլ օգնություն, եթե օրենքով նախատեսված չէ որևէ այլ բան
- Ծանոթանալ տվյալների բազայում իր մասին գոյություն ունեցող լրատվության հետ
- Պահանջել իր մասին գոյություն ունեցող տվյալների մտցնում
- Պահանջել քաղվածք սոցիալապես անապահով ընտանիքների համընդհանուր տվյալների բազայից
- Օգտվել օրենքով հաստատված այլ իրավունքներից:
Ինչպի՞սի պարտավորություններ ունի օգնություն ստացող իրավունք ունեցող ընտանիքը
Գոյության օգնություն ստացող ընտանիքը պարտավոր է՝
- Տեղեկացնել ծառայության գործակալությանը ընտանիքի անդամների կազմում տեղի ունեցած փոփոխության մասին (անդամի մահվան, ծնունդի, հարսանիքի, արտասահման 3 ամսով մեկնելու մասին և այլն) և/կամ ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման մասին
- Տեղեկացնել նշված գործակալության համապատասխան տարածքային մարմնին ոչ ուշ քան 1 ամսում:
Ինչպե՞ս է իրականացվում սոցիալական ծառայության գործակալության կողմից սահմանված վարկանիշային միավորի բողոքարկումը
Ընտանիքը, որը չի համաձայնվում շնորհված վարկանիշային միավորի հետ, կարող է մեկ անգամ ևս դիմել սոցիալական ծառայության գործակալության տարածքային ծառայությանը ըստ բնակատեղիի և պահանջել ընտանիքի վերստին ստուգում: Ընտանիքը վերստին ստուգում կարող է պահանջել վերջին ստուգումից 1 տարի անց:
Վերստին ստուգման ժամանակ օգտագործվում է առաջին անգամ ստուգելու կարգը, պրոցեդուրաները և ժամկետը:
Ընտանիքի վերստին ստուգման համար հրաժարվելու կամ վերստին ստուգելու ժամանակ սահմանված միավորների հետ չհամաձայնելու դեպքում, ընտանիքը կարող է բողոքարկել տվյալ որոշումը սոցիալական ծառայության գործակալությունում (կենտրոնական գրասենյակում): Վարչական մարմնի վերջնական որոշումը հնարավոր է բողոքարկվի դատարանի օգնությամբ: