Ո՞ր դեպքում անձը կարող է ճանաչվել որպես աջակցություն ստացող
Աջակցություն ստացող է համարվում այն անձը, ով ունի հաստատուն հոգեկան, գիտակցական/մտավոր խախտումներ. Տվյալ խախտումների զանազան խոչընդոտների հետ փոխներգործությունը հնարավոր է խանգարել հասարակական կյանքում այդ անձի լրիվ և արդյունավետ մասնակցությանը ուրիշների հետ հավասար պայմաններում:
Ո՞ր բնագավառներում է հնարավոր նշանակել անձին աջակցություն
Անձին աջակցությունը նշանակվում է աշխատանքի գործունեության, մանր գործարքի ժամանակ, արտադրական գործունեության, անշարժ գույքի կառավարման/կարգադրման, բնակատեղիի սահմանման, բուժման հետ կապված համաձայնության, իր նկատմամբ վնաս հասցնելուց խուսափելու նպատակով և այլ իրավունքների և պարտականությունների իրագործման ժամանակ, որոնք սահմանում է դատարանը անհատական գնահատման հիման վրա:
Ո՞ր մարմինն է ճանաչում աջակցություն ստացող անձին և նշանակում աջակցություն
Աջակցություն ստացող անձին ճանաչում և աջակցություն է նշանակում դատարանը, աջակցություն ստացող անձի բնակատեղիի համաձայն, սակայն եթե տվյալ անձը գտնվում է բուժհիմնարկում՝ բուժհիմնարկի տեղեկացման համաձայն:
Ո՞վ կարող է դիմել դատարանին անձի աջակցություն ստանալու մասին
- Անձամբ աջակցություն զգացող անձը
- Աջակցություն զգացող անձի ընտանիքի անդամը
- Աջակցություն զգացող անձի օրինավոր ներկայացուցիչը
- Հոգաբարձության և խնամակալության մարմինը
- Հոգեբուժական կամ հատուկ մասնագիտական հաստատությունը, եթե տվյալ անձը գտնվում է բուժման նշված հաստատությունում:
Ինչպի՞սի փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել դատարան՝ աջակցություն զգացող անձի ճանաչման մասին
Աջակցություն զգացող անձի ճանաչման և աջակցության նշանակման մասին հետաքրքվող անձը պետք է դիմի դատարանին դիմումով:
Գույություն ունե՞ն, թե ոչ պետական մաքսավճար կամ այլ ծախսեր վճարելու դատարանին՝ կապված աջակցության հետ
Աջակցություն զգացող անձի ճանաչման մասին քննարկման հետ կապված, դատարանին պետական մաքսավճար կամ այլ ծախսեր վճարել անհրաժեշտ չէ:
Պարտադի՞ր է, թե ոչ փաստաբանի մասնակցությունը աջակցություն զգացող անձի ճանաչման համար
Անձը, որի աջակցություն զգալու ճանաչման մասին հարցը քննարկվում է դատարանում, պետք է ունենա փաստաբան:
Աջակցություն զգացող անձին փաստաբան է նշանակվում պետության ծախսերով դատարանի որոշման հիման վրա կամ դիմումը տվողի/աջակցություն զգացող անձի դիմումի հիման վրա Հանրային Իրավունքի Իրավաբանական Անձի (ՀԻԻԱ) իրավաբանական օգնության ծառայությունից:
Ո՞վ է անցկացնելու փորձաքննությունը
- Աջակցություն զգացող ճանաչված անձին փորձաքննություն է անցկացնելու ՀԻԻԱ- Լեվան Սամխարեուլիի անվան դատարանի փորձաքննության ազգային բյուրոն դատարանի դիմումի վճռի հիման վրա:
- Փորձաքննությունը անց է կացվում փորձաքննության բյուրոյում, դիմողի աջակցություն զգացող ճանաչված անձի միջնորդության հիման վրա, եթե անհնար է անձի փորձաքննությունը անցկացնել բյուրոյում, դատարանը փորձաքննության վայր կարող է ընտրել աջակցություն զգացող ճանաչված անձի բնակատեղիի համաձայն:
- Նշված փորձաքննությունը անց է կացվում պետության ծախսերով, որը իր հերթին նշանակում է, որ դիմում ներկայացնողը/աջակցություն զգացող ճանաչված անձը ազատված է փորձաքննության ծախսերից:
Որքա՞ն ժամանակով է նշանակվում անձին աջակցություն
Օրենքով նախապես սահմանված ժամկետ գոյություն չունի, թերևս ցանկացած ժամկետով նշանակելու դեպքում, դատարանի կողմից սահմանվում է նրա ստուգման հերթականությունը, որը հինգը տարուց ավելի չպետք է լինի:
Հնարավո՞ր է արդյոք դադարեցնել աջակցությունը
Հնարավոր է՝
- Եթե աջակցություն ստացողը մահացել է (տվյալ դեպքում որոշումը ընդունում է հոգաբարձության և խնամակալության մարմինը)
- Եթե պատճառը, որի համար սահմանվել է աջակցությունը, գոյություն չունի (տվյալ դեպքում որոշումը ընդունում է դատարանը)
Ու՞մ կարող են նշանակել աջակցություն զգացող ճանաչված անձ աջակցության համար
Որպես աջակցող անձ կարելի է նշանակել աջակցություն զգացող ճանաչված անձի ընտանիքի անդամին, բարեկամին, ծանոթին կամ մասնագետին, որը բավարարում է օրենքով սահմանված պահանջները:
Ո՞վ չի կարող լինել աջակից անձ (աջակցություն տալու համար խոչընդոտող պայմանները)
- Անձը, որի 18 տարին դեռևս չի լրացել
- Անձը, որին դատարանը ճանաչել է աջակցություն ստացող
- Անձը, որը զրկված է ծնողի իրավունքից կամ սահմանափակված են ծնողի իրավունքները և պարտականությունները կատարելու խուսափելու նպատակով
- Անձը, որը ազատված է հոգաբարձության, խնանակալության կամ աջակցողի պարտականությունից, դրանք անպատշաճ կատարելու նպատակով
(Ծանուցում. Աջակցությունը խոչընդոտող պայմաններ չլինելու մասին տեղեկանք վերցնել հնարավոր է ՀԻԻԱ սոցիալական ծառայության գործակալությունում:)
Ի՞նչ պարտականություններ ունի աջակցողը աջակցություն զգացող ճանաչված անձի նկատմամբ
Աջակցողը պարտավոր է՝
- Հետևել աջակցություն զգացող ճանաչված անձի մշտապես բուժծառայություն ստանալու
- Որոշի նրա ցանկությունները/ընտրությունը և օգնի նրան ընդունել համապատասխան որոշում
- Պարտավոր է հոգաբարձության և խնամակալության մարմնի կողմից հաստատված ժամկետում, որը չպետք է լինի 6 ամսից շատ, նշված մարմիններին փոխանցել դատարանի կողմից ընդունված որոշումը՝ նրա համար սահմանված պարտականությունների կատարման մասին լրատվություն
- Պարտավոր է դատարանին անհապաղ դիմել միջնորդությամբ՝ աջակցության շրջանակներում փոփոխության/աջակցության վերացման մասին, եթե արդեն գոյություն չունի կամ փոխվել է այն պատճարը, որի համար աջակցություն զգացող անձին սահմանվել է աջակցություն, բացի այն դեպքից, երբ աջակցություն ընդունողը կամ հոգաբարձության և խնամակալության մարմինը արդեն դիմել են դատարանին:
Ո՞վ է վերահսկում աջակցողի գործունեությունը
Հոգաբարձության և խնամակալության մարմինը վերահսկում է աջակցողի գործունեությունը ըստ բնակատեղիի: Վերահսկման նպատակն է աջակցողի կողմից ըստ դատարանի որոշումների և Վրաստանի օրենսդրության, նրա համար սահմանված պարտականությունների կատարման վերահսկում, աջակցություն ընդունողի ունակությունների զարգացման գնահատում և համապատասխան արձագանք:
Ի՞նչ է նշանակում ժամանակավոր աջակցություն
Դատարանը իրավասու է դիմողի պահանջի համաձայն, մինչև գործավարության ավարտը կամ մինչև գործի նկատմամբ վերջնական որոշում ընդունելը, նշանակել ժամանակավոր աջակցող, եթե համարի, որ այն անձին, որի աջակցություն զգացող ճանաչված անձի հարցը քննարկվելու է, հնարավոր է հասցվի անդառնալի վնաս. Օրինակ՝ դադարեցվի թոշակը/սոցիալական փաթեթը, չկարողանա օգտագործել համապատասխան բուժում անհրաժեշտ դեղորայքով և այլն:
Ո՞վ կարող է հանդիսանալ անձի ժամանակավոր աջակցողը
Նույն անձը, որին կարող են նշանակել հիմնական աջակցող անձ, աջակցություն զգացող անձի ընտանիքի անդամը, բարեկամը, ծանոթը կամ մասնագետը: