Top
საიტი მუშაობს სატესტო რეჟიმში

(ARMENIAN) Հաճախակի տրվող հարցեր

 

Իրավաբանական օգնության ծառայություն

 

Իրավաբանական օգնության ծառայությունը պետական կազմակերպություն է, որը ապահովում է անվճար իրավական օգնություն սոցիալապես անապահով, անվճարունակ քաղաքացիներին: Ծառայությունը ստեղծվել է 2007 թվականի հուլիսին և այսօրվա դրությամբ տարածված է Վրաստանի գրեթե ողջ տարածքով՝ իրավաբանական ծառայության և կոնսուլտացիաների կենտրոններում:

Անվճար իրավաբանական  օգնությունը ի նկատի ունի այնպիսի ծառայություն, ինչպիսին է՝

  • Անվճար իրավաբանական  կոնսուլտացիա ցանկացած իրավական հարցով
  • Իրավական փաստաթղթերի (դիմում, միջնորդություն և այլն) կազմում
  • Հանրային փաստաբանի ծառայություն քրեադատավարական գործընթացի ժամանակ, մեղադրյալի, ձերբակալվածի և մեղադրյալին արդար ճանաչելու դեպքում
  • Փաստաբանի ծառայություն՝ ոչհոժարակամ հոգեբուժական ծառայության գործում
  • Փաստաբանի ծառայություն այնպիսի վարչական իրավախախտման գործի դեպքում, որին կարող է հետևել ձերբակալություն
  • Փաստաբանի ծառայություն այն մեղադրյալի և ձերբակալվածի համար, որոնց նկատմամբ պատժակատարողական հաստատություններում ընթանում է կարգապահական դատավարություն
  • Հանրային փաստաբանի ծառայություն քաղաքացիական և վարչական իրավունքի որոշ գործերի համար
  • Ներկայացուցչություն վարչական մարմնում:

Իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է անվճար ծառայություն՝ բյուրոներում, կոնսուլտացիաների կենտրոններում, հրավիրված հանրային փաստաբանների ռեեստրի օգնությամբ:

 

Ներկայացուցչություն դատարանում

Ո՞վ է համարվում անվճարունակ՝ իրավաբանական օգնության նպատակների համար

Իրավաբանական օգնության ծառայության անվճար փաստաբանի ծառայությամբ կարող է օգտվել այն մեղադրյալը և բանտարկյալը, որը "Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում" գրանցված ընտանիքի անդամ է և նրա վարկանիշային միավորը 70,000 է կամ ավելի պակաս, ինչպես նաև որոշ կարգավիճակներ ունեցող անձանց համար, ովքեր ունեն 100,000 կամ պակաս միավոր:

Առանձնահատուկ դեպքերում, ծառայության տնօրենի կողմից հանրային փաստաբան կարող է նշանակվել այն անձին, ով չի համարվում անաշխատունակ և դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, որը հաստատված է փաստաթղթով, անձամբ չի կարող վճարել փաստաբանի ծառայության ծախսերը:

Անչափահասների պաշտպանություն

2016 թվականի հունվարի 1-ից իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է անչապահաս մեղադրյալին/ձերբակալվածին արդար ճանաչելու և տուժածին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար: Անչափահաս վկան կարող է օգտվել այդ իրավունքից, եթե նա անվճարունակ է: Նշված իրավունքով կարող են օգտվել նաև 18-ից 21 տարեկան մեղադրյալները:

Մեղադրյալին փաստաբան է նշանակվում պարտադիր կերպով՝

  • Եթե անչափահաս է
  • Եթե չի տիրապետում քրեա դատավարական գործընթացի լեզվին
  • Եթե ունի ֆիզիկական կամ հոգեկան խախտում, որը խանգարում է նրան պաշտպանել ինքն իրեն
  • Եթե կայացրած է վճիռ (որոշում) դատական հոգեբուժական փորձաքննության նշանակության մասին
  • Եթե կատարված հանցանքի համար Վրաստանի Քրեական Օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝ անժամկետ ազատազրկման տեսքով:
  • Եթե նրա հետ ընթանում է բանակցություն դատական գորժընթացի համաձայնություն կնքելու վերաբերյալ
  • Եթե քրեական գործը քննարկում է Երդվյալ ատենակալների դատարանը
  • Եթե խուսափում է իրավապահ մարմնին ներկանալայուց
  • Եթե հեռացրել են դատական նիստի դահլիճից
  • Եթե նույնականացված անձ չէ
  • Վրաստանի քրեական գործընթացի օրենսգրքով՝ ուղիղ նախատեսված դեպքում:

Իրավաբանական օգնություն ազատազրկվածների համար

Ձերբակալության մասին օրենսգրքի համապատասխան 2010 թվականի հոկտեմբերի 1-ից, անվճար իրավաբանական օգնությունից կարող են օգտվել այն մեղադրյալները և ձերբակալվածները, ում նկատմամբ կարգապահական դատավարություն է ընթանում պատժակատարողական հաստատությունում:

Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգապահական տուգանք սահմանելու ժամանակ, մեղադրյալին/ձերբակալվածին իրավունք է տրվում օգտվել թարգմանչի և փաստաբանի ծառայությունից: Իսկ, եթե մեղադրյալը/ձերբակալվածը անվճարունակ է և չունի հնարավորություն սեփական ծախսերով հրավիրել պաշտպանի, նրա համար նշանակվում է հանրային փաստաբան:

Վարչական իրավախախտումների գործեր

2011 թվականի մարտի 1-ից Իրավաբանական օգնության ժառայությունը ապահովում է փաստաբանի ծառայությունը այն վարչական իրավախախտումների գործերով, որոնց պատիժը կրելուն հետևում է ձերբակալությունը:

Ոչհոժարակամ հոգեբուժական օգնություն

2010 թվականի օգոստոսից Իրավաբանական օգնության ծառայությունը անվճար փաստաբանի ծառայություն է տրամադրում, եթե ոչհոժարակամ հոգեբուժական օգնության նպատակով անձի ստացիոնար հիվանդանոց տանելու և/կամ ժամկետը երկարաձգելու մասին գործը քննարկում է դատարանը:

Քաղաքացիական և վարչական գործեր

2015 թվականի ապրիլի 15-ից  Իրավաբանական օգնության ծառայությունը անվճար փաստաբանի ծառայություն է տրամադրում " Իրավաբանական օգնության մասին" Վրաստանի օրենքի 231 հոդվածից ելնելով, գործի բարդության և նշանակության նախատեսմամբ, եթե անձը անվճարունակէ՝ քաղաքացիական և վարչական դատավարության հետևյալ հարցերի նկաատմամբ՝

  • Ընտանեկան դատավարությունից բխող վեճեր (անուսնալուծություն, ալիմենտի  վճարում, անչափահասի հետաքրքրությունների պաշտպանություն և այլն)
  • Ժառանգության դատավարությունից բխող վեճեր
  • Սոցիալական օգնություն և թոշակ
  • Փախստականների իրավունքներ
  • Առողջության պաշտպանություն և հիվանդների իրավունքներ
  • Վետերանների և մարտական գործողությունների ժամանակ զոհված ընտանիքի սոցիալական պաշտպանություն
  • Քաղաքական հետապնդումների (ռեպրեսիաների) զոհ դարձած անձանց սոցիալական պաշտպանություն
  • Սահմանափակ ունակություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն:

Հոգեկան սոցիալական անհրաժեշտություն ունեցող անձանց գործեր

2015 թվականի ապրիլի 1-ից իրավաբանական օգնություն ցուցաբերվում է այն  հոգեկան սոցիալական անհրաժեշտություն ունեցող անձանց, որոնց աջակցություն ընդունելու ճանաչման հարցը քննարկում է դատարանը:

Ընտանիքում բռնության զոհերի պաշտպանություն

2015 թվականի հունվարի 1-ից Իրավաբանական օգնության ծառայությունը ցուցաբերում է անվճարողունակ ընտանիքում  բռնության զոհ դարձած անձին անվճար փաստաբանի ծառայություն, եթե նա պահանջում է փաստաբանի նշանակում:

Ապաստարան փնտրողների պաշտպանություն

2016 թվականի հունվարի 1-ից Իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է փաստաբանի ծառայություն այն ապաստարան փնտրող անձանց համար, որոնց փախստականի կարգավիճակ կամ հումանիտար կարգավիճակ շնորհելու, դադարեցնելու կան վերացնելու կամ ապաստարան տալու հարցի հետ կապված վեճը պետք է քննարկի դատարանը՝ չնայած նրանց անվճարողականությանը:

Քաղաքացիական և վարչական գործի համար պարտադիր կարգով փաստաբան է նշանակվում անձին, եթե՝

  • Ոչհոժարակամ հոգեբուժական օգնություն է ցուցաբերվում
  • Ճանաչված է որպես օգնություն ցուցաբերելու անձ
  • Ապաստարան փնտրող անձ

Փաստաբան նշանակելու ընթացակարգը՝

  • Բենեֆիցիարը կարող է՝ քրեական, քաղաքացիական և վարչական դատական գործերով հանրային փաստաբանի նշանակում պահանջել դիմումով Իրավաբանական օգնության ծառայությունը անձամբ, բարեկամի, մոտիկի կամ օրինավոր ներկայացուցչի օգնությամբ:
  • Այդ կապակցությամբ նա Իրավաբանական օգնության բյուրոյի ղեկավարի/կոնսուլտացիոն կենտրոնի կոնսուլտանտի անունով պետք է գրի դիմում, որտեղ պետք է հիմնավորի հանրային փաստաբան հատկացնելու անհրաժեշտությունը, կամ պետք է նշի այն սոցիալտնտեսական պայմանները, որոնք վկայում են, որ ինքը կամ իր բարեկամը չունեն փաստաբան վերցնելու հնարավորություն
  • Հանրային փաստաբանը, գործից ելնելով, նշանակվում է դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, կամ ոչ ուշ 2 օրվա ընթացքում
  • Քաղաքացիական/վարչական դատավարության գործով փաստաբան տրամադրելու համար պետք է գոյություն ունենա 3 պայման՝ անձը պետք է լինի անվճարողունակ, գործը պետք է լինի բարդ և կարևոր և, վեճի առարկան պետք է ներկայացվի Իրավաբանական օգնության ծառայության հայեցողությամբ:
  • Իրավաբանական օգնության ծառայությունը չի կարող նշանակել փաստաբան, եթե անձը արդեն օգտվում է ուրիշ համաձայնությամբ հրավիրված փաստաբանի ծառայությունից:

 

Իրավաբանական կոնսուլտացիա

Իրավաբանական կոնսուլտացիա նշանակում է անվճար իրավական խորհուրդ ցանկացած հարցով:

Իրավաբանական օգնության ծառայությունում կոնսուլտացիա ստանալու համար որևէ փաստաթղթի ներկայացում պարտադիր չէ, թերևս լիարժեք կոնսուլտացիա ստանալու համար գերադասելի է ներկայացված լինի բենեֆիցիարի իրավական խնդրի հետ կապված փաստաթուղթը: Իրավաբանական օգնության ծառայության անվճար կոնսուլտացիայից օգտվել կարող է ցանկացած անձ: Կոնսուլտացիայի շրջանակներում, ըստ անհրաժեշտության, հնարավոր է իրավաբանական փաստաթղթերի պատրաստում, թերևս դրա համար անձը պետք է բավարարի անվճարողականության չափորոշիչները:

Ստացեք օնլայն կոնսուլտացիա սկայպի և ֆեյսբուքի օգնությամբ՝

 

Իրավական փաստաթղթերի կազմում

Իրավական փաստաթղթերի կազմումը ի նկատի ունի ամեն տեսակի փաստաթղթի (բողոք, հայց, դիմում, միջնորդություն, օգուտ ստանալու և այլն) կազմումը, որի օգնությամբ անձը ցանկանում է սեփական օրինավոր հետաքրքությունները ներկայացնել վարչական մարմնում, դատարանում և այլ կազմակերպություններում: