Top
საიტი მუშაობს სატესტო რეჟიმში

Կանանց նկատմամբ բռնություն եւ ընտանեկան բռնություն

 

Ի՞նչ է նշանակում բռնություն ընտանիքում

Ընտանիքում բռնություն նշանակում է ընտանիքի մի անդամի կողմից երկրորդի նկատմամբ  սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնությամբ կամ հարկադրաբար:

 

Բռնության ձևերն են՝

Ֆիզիկական բռնություն. ծեծ, տանջանք, առողջության վնասում, ազատության անօրեն արգելում կամ ուրիշ ձևի այլ գործողություն, որը առաջացնում է ֆիզիկական ցավ կամ տանջանք,  առողջության վիճակի հետ կապված պահանջների անբավարարվածություն, որը առաջացնում է ընտանիքի անդամի առողջության վնասում կամ մահ:

Հոգեբանական բռնություն. վիրավորանք, շանտաժ, նվաստացում, սպառնալիք կամ այլ ձևի այնպիսի գործողություն, որը առաջացնում է մարդու հարգանքի և արժանապատվության վարկաբեկում:

Տնտեսական բռնություն. գործողություն, որը առաջացնում է կերակրի, բնակատեղիի և նորմալ զարգացման այլ պայմաններով բավարարում, սեփականության և աշխատանքի իրավունքների իրականացման, ինչպես նաև համասեփականաթյունում գոյություն ունեցող ունեցվածքից օգտվելու և պատկանող մասի օգտագործման իրավունքի սահմանափակում:

Սեքսուալ բռնություն. սեռական կապ բռնությամբ, բռնության սպառնալիքով, կամ զոհի անզորությունից օգտվելու սեռական կամ սեքսուալ բնույթի այլ ձևի գործողություն կամ անպատշաճ գործողություն անչափահասի նկատմամբ:

Հարկադրություն. մարդու ֆիզիկական կան հոգեբանական հարկադրություն, կատարելու կամ չկատարելու գործողություն, որի իրականացումը կամ որից խուսափումը, նրա իրավունքն է, կամ սեփական մաշկի վրա զգալ իր կամքի-ցանկության դեմ ներգործություն:

Արհամարհանք. ծնողի և/կամ օրինավոր ներկայացուցչի կողմից երեխայի ֆիզիկական, հոգեբանական անհրաժեշտությունների անբավարարում, բազային կրթության իրավունքի սահմանափակում, վտանգից անպաշտպանություն, ծննդյան գրանցում, բժշկական և այլ ծառայություններից օգտվելու անհրաժեշտ գործողությունների չիրականացում այն ժամանակ, երբ ծնողը և/կամ օրինավոր ներկայացուցիչը ունի համապատասխան լրատվություն, հնարավորություն, և ձեռնհաս է համապատասխան ծառայության համար:

 

Ո՞վ է համարվում ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ

Ընտանիքի անդամ ընտանիքում բռնության ժամանակ համարվում է մայրը, հայրը, պապը, տատը, ամուսինը, երեխան (խորթ երեխան), երեխա վերցնողը, երեխա վերցնողի ամուսինը, վերցված երեխան, ընդունող ընտանիքի (խորթ հայրը, խորթ մայրը), թոռը, քույրը, եղբայրը, ամուսնու ծնողները, փեսան, հարսը, նախկին ամուսինը, առանց գրանցման ամուսնությունում գտնվող անձինք և նրանց ընտանիքի անդամները, աջակցողը:

 

Ո՞վ կարող է համարվել ընտանիքում բռնության զոհ

Զոհ է համարվում ընտանիքի անդամը, որը զգացել է ֆիզիկական, հոգեբանական, սեքսուալ, տնտեսական բռնություն կամ հարկադրանք, և որը ստացել է զոհի կարգավիճակ Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության համապատասխան  ծառայությունից, դատական մարմինը և/կսմ ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խումբը (զոհի նույնականացման խումբ):

Ընտանիքում բռնության կասկածելի զոհ է համարվում այն անձը, որը գտնում է, որ ինքը զոհ է, և որը զոհի կարգավիճակ սահմանելու նպատակով դիմում է համապատասխան մարմիններին/ընտանիքում բռնության զոհի կարգավիճակ սահմանող խմբին (զոհի նույնականացման խումբ):

 

Ո՞վ է համարվում ընտանիքում բռնաբարող՝ բռնություն կատարելու ժամանակ

Բռնաբարող է համարվում ընտանիքի այն անդամը, ով ընտանիքի այլ անդամի նկատմամբ իրականացնում է ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնություն կամ հարկադրություն:

 

Ո՞վ է պարտավոր և ո՞վ ունի իրավունք համապատասխան մարմիններին տեղեկացնել ընտանիքում բռնության փաստի մասին

Պարտավորություն է հանձնարարվում բժշկական հաստատությունների, անչափահասի դեպքում՝ նաև կրթական և դատիարակչական հաստատությունների աշխատակիցներին, Հանրային Իրավական Իրավաբանական Անձի (ՀԻԻԱ) սոցիալական ծառայության գործակալության, հոգաբարձության և խնամակալության մարմնի իրավասու աշխատակցին և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ սուբյեկտներին:

Ընտանիքում բռնության դեպքում դատարանին դիմելու իրավունք ունեն. զոհը (կասկածյալ զոհը), նրա ընտանիքի անդամը, իսկ անչափահասի դեպքում՝ հոգաբարձության և խնամակալության մարմինը: Ինչպես նաև զոհի համաձայնությամբ այն անձինք, ովքեր զոհին ցուցաբերում են բժշկական, իրավաբանական և/կամ հոգեբանական օգնություն:

 

Ինչպի՞սի իրավական պաշտպանության մեխանիզմներ գոյություն ունեն ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են քրեաիրավական, քաղաքացիական իրավական և վարչական-իրավական մեխանիզմներ:

 

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար օգտագործվում են հետևյալ տեսակի վարչական-իրավական մեխանիզմներ

Վարչական-իրավական մեխանիզմներ են օգտագործվում, եթե իրավախախտումը, օրենսդրության համաձայն, չի առաջացնում քրեադատավարական պատասխանատվություն և նրա կանխարգելումը հնարավոր է վարչական իրավախախտումների օրենսգրքի նորմերի համաձայն:

Վրաստանի օրենքը, ընտանեկան բռնության փաստի օպերատիվ արձագանքման համար, իրավասու մարմնի կամ պաշտոնյա անձի կողմից զոհերի պաշտպանության և բռնություն կատարողի համար որոշակի գործողության սահմանափակման ապահովության համար, որպես ժամանակավոր խափանման միջոց, օգտագործում է պաշտպանող և զսպող կարգեր (օրդերներ):

Պաշտպանող կարգ նշանակում է առաջին ատյանի դատարանի (դատավորի) կողմից վարչական դատավարության կարգով տրված ակտ, որով, ընտանիքում բռնության դեպքում, սահմանվում են բռնության զոհերի պաշտպանության ժամանակավոր միջոցներ: Այդ միջոցները չեն գործածվում այն դեպքում, եթե անձի նկատմամբ սկսված է քրեական իրավական հետապնդում և նրան, որպես կանխարգելման միջոց սահմանված է բանտարկություն:

Զսպող կարգ նշանակում է ոստիկանության իրավասու պաշտոնյա անձի կողմից տրված ակտ, որով կանխորոշվում է ընտանիքում բռնության ժամանակ բռնության զոհի պաշտպանման ժամանակավոր միջոցը և որը, ակտը տրվելուց հետո օրենքով սահմանված ժամանակում 24 ժամվա ընթացքում հաստատելու նպատակով ներկայացվում է դատարանին:

 

Զսպող և պաշտպանող կարգերի միջև տարբերությունը հետևյալն է՝

Զսպող կարգ տալիս է ոստիկանության աշխատակիցը, մասնավորապես փաստի վրա արձագանքման ժամանակ (կոնկրետ բռնության փաստի ժամանակ ոստիկանություն կանչելիս) և այն 24 ժամվա ընթացքում հաստատելու համար ներկայացվում է դատարանին: Դատարանը փաստաթուղթը ներկայացնելուց 24 ժամվա ընթացքում քննարկում է նշված կարգը տալու նպատակահարմարության հարցը և ընդունում որոշում նրա հաստատման վրա մերժում ստանալու վերաբերյալ:

Դատարանը իրավասու անձի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ժամկետում քննարկում և որոշում է կայացնում պաշտպանող կարգի արձակման, վերացման և գործի երկարաձգման կամ կարգի արձակման մասին հրաժարվելու վերաբերյալ:

Օրենքի համաձայն, պաշտպանող կարգ տալ պահանջելու իրավունք ունի զոհը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամը կամ անձը՝ զոհի համաձայնությամբ, որը զոհին ցուցաբերում է բժշկական, հոգեբանական, իրավաբանական օգնություն: Նշվածի վերաբերյալ վերոնշյալ անձինք դիմումով պետք է դիմեն դատարանին:

 

Որքա՞ն ժամանակով են տրվում պաշտպանող և զսպող կարգերը

Պաշտպանող կարգը տրվում է 6 ամսյա ժամկետով, որի տևողության կոնկրետ ժամկետը սահմանում է դատարանը:

Պաշտպանող կարգի տևողության ժամկետի շարունակությունը հնարավոր է կարգի տևողության ժամանակաընթացքում, և լրացուցիչ՝ ոչ ավել 3 ամսում, եթե գոյություն ունի վտանգ զոհի կամ ընտանիքի այլ անդամի նկատմամբ:

Պաշտպանող և զսպող կարգերի տևողությունը հնարավոր է վերացնել կողմերի համաձայնության դեպքում՝ դատավորի համապատասխան որոշմամբ, դատարանին կողմերի համատեղ դիմումի հիման վրա: Կողմերի համաձայնությունը չի խոչնդոտում պաշտպանող և զսպող կարգերի տրմանը կամ չի առաջացնում տրված զսպող և պաշտպանող կարգերի տևողության վերացում, եթե ընտանիքում բռնության փաստը վարկաբեկում է ընտանիքի այլ անդամի, առանձնապես անչափահասի հետաքրքրությունները:

Զսպող կարգը տրվում է մեկ ամսյա ժամկետով և այն հաստատում կամ հաստատման մասին մերժում է տալիս դատարանը՝ իրավասու անձի կողմից դիմումի 24 ժամվա ընթացքում:

 

Ի՞նչ տեսակի օգնությամբ և իրավունքներով կարող է օգտևլ զոհը

  • Զոհը իրավունք ունի ստանալ փոխհատուցում տրված վնասի համար
  • Օգտվի ապաստանով/կրիզիսային կենտրոնով
  • Օգտվի իրավաբանական օգնության ծառայությամբ պետության ծախսերի հաշվին
  • Ապաստանում/կրիզիսային կենտրոնում գտնվելու ժամանակ, օրենսդրությամբ սահմանված կարգով, տարվա ընթացքում 30 օր օգտվի զբաղվածության հարաբերության դադարեցման իրավունքով և չկորցնի աշխատանքը
  • Եթե զոհը օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձ է, կարող է դիմել համապատասխան պետական մարմիններին՝ Վրաստանում մնալու ժամանակավոր բնակատեղի ստանալու իրավունքով:

 

Ինչպի՞սի իրավունքներ կարող են սահմանափակվել բռնության ուժ գործադրողին պաշտպանող կարգ տալու ժամանակ

  • Զոհին կամ նրա պաշտպանության տակ գտնվող անձին մոտեցում
  • Հանասեփականությունում գոյություն ունեցող գույքի կարգադրում
  • Անչափահասի հետ հարաբերություն
  • Զենքի գնում, գնելու համար իրավունքի ստացում, այդ թվում ծառայական անձնակազմի զենքով օգտվելու իրավունք:

Հնարավոր է նշված կարգ ստանալուն պես՝ միևնույն ժամանակ սահմանափակվեն ամեն տեսակի իրավունքները:

 

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար կիրառում են հետևյալ քրեաիրավական մեխանիզմները

Քրեաիրավական մեխանիզմները կիրառվում են այնպիսի դեպքերում, որոնք պարունակում են քրեական հանցագործությունների այնպիսի նշաններ, ինչպիսիք են՝ կանխամտածված սպանությունը, մարմնի կանխամտածված ծանր վնաս հասցնելը, բռնաբարությունը, անօրեն ազատազրկումը, ծեծը կամ այլ ձևի բռնությունը, որը դարձել է պատճառ առողջության լուրջ քայքայման կամ աշխատանքի անընդունակության նշանակալից նվազեցման կամ կորսման և այլն:

Նախատեսված է նաև քրեաիրավական պատասխանատվություն պաշտպանող կամ զսպող կարգերով նախատեսված պահանջների և/կամ պայմանների  չկատարման դեպքում:

Վրաստանի քրեական օրենսգրքի նպատակների համար ընտանիքի անդամ է համարվում՝ ամուսինը, մայրը, հայրը, պապը, տատը, որդին (խորթ զավակը), որդեգրված զավակը, որդեգրողը, որդեգրողի ամուսինը, վերցրած զավակը, ընդունող ընտանիքը (խորթ հայր, խորթ մայր), հոգաբարձուն, թոռը, քույրը, եղբայրը, ամուսնու ծնողները, փեսան, հարսը, նախկին ամուսինը, ինչպես նաև այն անձինք, ովքեր մշտապես իրականացնում կամ իրականացնում էին համատեղ տնային տնտեսություն:

 

Ընտանիքում բռնության բացահայտման և կանխարգելման համար կիրառում են հետևյալ քաղաքացիական իրավական մեխանիզմները

Քաղաքացիական իրավական մեխանիզմները կիրառում են ընտանիքում բռնության արդյունքում ստացած նյութական և ոչնյութական վնասի հատուցման համար՝ քաղաքացիական օրենսդրությամբ ընդունված կարգով: Մասնավորապես, անձը, որը այլ անձին անօրեն, կանխամտածված կամ առանց զգուշացնելու վնաս է հասցրել, պարտավոր է փոխհատուցել այդ վնասը:

 

Ընտանիքում բռնությունից անչափահասին պաշտպանելու առանձնահատուկ միջոցներ

Անչափահասի նկատմամբ բռմության հետքի գոյության ժամանակ դատարանը իրավասու է ժամանակավոր միջոց կիրառել բռնություն կիրառող ծնողից/ծնողներից առանձնացել անչափահասին: Անչափահասի ներկայացուցչի իրավունքի հարցը քննարկելու ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բռնություն գործադրող ծնողի համար ներկայացուցչի իրավասությունից զրկելը, վնաս կարող է հասցնել անչափահասի հետաքրքրություններին:

Անթույլատրելի է անչափահասին թողնել  ծնողների համատեղ խնամակալության ներքո, եթե գոյություն ունի նրա նկատմամբ ծնողներից մեկի կողմից բռնության հիմնարար կասկած:

Անչափահասը 14 տարեկանից ունի իրավունք, դիմել դատարանին սեփական իրավունքների և օրինավոր հետաքրքրությունների պաշտպանության համար: Այս դեպքում դատարանը նշանակում է դատավարական ներկայացուցիչ, որը քննարկում է գործը: Անչափահաս հայցվորը ունի իրավունք չհամաձայնել իր դատավարական ներկայացուցչի հետ և անձամբ պաշտպանել սեփական անձը:

Անթույլատրելի է ընտանեկան հանցանքի հետ կապված հարցաքննել անչափահաս վկային և տուժածին, ինչպես նաև պաշտպանող և զսպող կարգեր տալու ժամանակ հարցաքննել ընտանիքում բռնության անչափահաս զոհին (նրանից բացատրություն ստանալ) կասկածյալ բռնի ուժ գործադրող ծնողի (ծնողների) ներկայությամբ:

Անթույլատրելի է դատավարության ընթացքում, որպես անչափահասի օրինավոր ներկայացուցիչ ներգրավել այն անձին, որը համարվում է կասկածյալ բռնի ուժ գործադրող, կամ որի անկողմնակալության հետ կապված գոյություն ունի կասկած այդ անձի և բռնություն գործադրող ընտանիքի անդամի միջև հարաբերություններից բխող, կամ հետաքրքրությունների առճակատման այլ դեպքերում, ինչպես նաև նրա համար (նրանց համար) անչափահասի կողմից տրված վկայության (հարցաքննության արձանագրության, բացատրության) ծանոթացում կամ փոխանցում:

Անչափահասի (Երեխայի) նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրելու փաստի բացահայտման (առաջնային իդենտիֆիկացման) և դրա արձագանքման նպատակով համապատասխան մարմիններին դիմելու պարտավորություն ունեն՝ բժշկական հաստատությունը, կրթական և դաստիարակչական հաստատությունը, ՀԻԻԱ – Սոցիալական ծառայության գործակալությունը, հոգաբարձության և խնամակալության մարմինը և նրանց իրավասու աշխատակիցները, ինչպես նաև Վրաստանի օրենսդրությամբ հաստատված երեխանների պաշտպանության դիմում ներկայացնելու ընթացակարգին մասնակից այլ համապատասխան հաստատություններին և նրանց իրավասու աշխատակիցներին:

 

Զոհի՝ բռնություն գործադրողից խուսափելու ինչպի՞սի միջոցներ գոյություն ունեն

Ընտանիքում բռնության զոհերին պետությունը ապահովում է պետական ապաստանով, որտեղ իրականացվում է զոհի հոգեբանական-սոցիալական վերականգնում, իրավաբանական և բժշկական օգնություն:

Գույություն ունի կրիզիսային կենտրոն՝ ընտանիքում բռնության կասկածյալ զոհերի և զոհերի ժամանակավոր տեղակայման վայր, որը ծառայում է հոգեբանական-սոցիալական վերականգմանը, առաջին անգամ և անհետաձգելի բժշկական ծառայություն և իրավական օգնություն:

Ինչպես նաև հնարավոր է զոհի բնակավայրում ժամանակավորապես բնակություն և բռնություն իրականացնողից խուսափում տվյալ բնակատեղիից այն դեպքում, երբ այդ բնակատեղին բռնություն իրականացնողի սեփականությունն է:

Եթե դուք դարձել եք ընտանիքում բռնության զոհ, կամ ունեք տեղեկություն ընտանիքում բռնության, խնդրում ենք, 24 ժամվա ընթացքում զանգահարել ՀԻԻԱ մարդկանց վաճառքի (թրեֆիքինգի) զոհերի, տուժածների պաշտպանության և օգնության պետական հիմնադրամի՝ ընտանիքում բռնության զոհերի կոնսուլտացիոն թեժ գծի վրա հետևյալ համարով

+995 32 116 006 կամ 112