Top
საიტი მუშაობს სატესტო რეჟიმში

Սոցիալապես անապահով ընտանիքների գրանցման կարգը համընդանուր տվյալների բազայում

 

Ինչպե՞ս է կատարվում սոցիալապես անապահով ընտանիքների գրանցման կարգը համընդանուր տվյալների բազայում

Բազայում գրանցվելու համար անհրաժեշտ է, որ ընտանիքի որևէ չափահաս անդամ ըստ բնակատեղիի դիմի սոցիալական ծառայության գործակալության տարածքային մարմնին և գրի դիմում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համընդանուր տվյալների բազայում գրանցվելու մասին: 

Ընտանիքը տվյալների բազայում գրանցված է համարվում, եթե նրան շնորհվել է վարկանիշային միավոր:

Վարկանիշային միավորի շնորհումը պետք է կատարվի դիմումի համաձայն, դիմումը ներկայացնելուց երեք ամսվա ընթացքում:

 

Ի՞նչ արդյունք է ունենալու դիմումը գրելուց հետո

Դիմումը գրելուց 1 ամսվա ընթացքում համապատասխան հասցեով դիմում ներկայացնողի ընտանիք է ներկայանալու սոցիալական ծառայողը, որը ստուգելու է ընտանիքի գույքը, եկամուտը և ծախսերը: Ստուգման արդյունքում լրացվելու է ընտանիքի հայտարարագիրը: Այնուհետև ընտանիքի ստուգումից հետո ոչ ուշ 1 ամսից, ընտանիքին շնորհվում է վարկանիշային միավոր նրա գույքի, ունեցվացքի վիճակի մասին:

Վարկանիշային միավորով սահմանվում է այն, թե ի՞նչ տեսակի օգնություն է ստանալու պետությունից ընտանիքը: Օգնությունը կարող է լինել նյութական և ոչ նյութական, որը նպատակաուղղված է հայցողների սոցիալ տնտեսական վիճակի բարելավմանը:

Գոյության օգնության չափը հիմնվում է ընտանիքի անդամների թվաքանակի և շնորհված վարկանիշային միավորի վրա:

Գոյության օգնությունը նշանակվում է իրավունք ստանալու ամսից, գոյության օգնության նշանակման մասին, աղքատ ընտանիքի գրավոր դիմումի հիման վրա:

Աղքատ ընտանիքին գոյության օգնություն ստանալու իրավունք է տրվում վարկանիշային միավոր շնորհելու ամսից եկրորդ ամսում:

 

Ընտանիքի հայտարարագիրը լրացնելու ժամանակ ո՞ր անձը նախատեսված չէ ընտանիքի կազմում

  • Պատժակատարողական հիմնարկում գտնվող բանտարկյալը, որին սահմանվել է ազատազրկում օրենքով հաստատված վճռի համաձայն
  • Ստիպողաբար բուժման ուղարկված անձը
  • ժամկետով ռազմական ծառայությունում գտնվող անձը (բացի այն անձից, որը զինծառայությունում գտնվելու ժամանակ 3 օրը մեկ վերադառնում է տուն)
  • Երկրից դուրս 3 ամսով բացակայող անձը
  • Դատարանի կողմից անհետ կորած համարվող կամ սպանված հայտարարված անձը
  • Հատուկ հաստատությունում լրիվությամբ խնամքի տակ գտնվող անձը:

 

Որքա՞ն է կազմում օգնության գումարը

Մինչև 2015 թվականի մայիսի մեկը գնահատված ընտանիքների համար, որոնց վարկանիշային միավորը մինչև 57,001, գոյության օգնության չափը կազմում է

  • Մեկ հոգուց բաղկացած ընտանիքի համար 60 լարի
  • Երկու և ավելի մարդուց բաղկացած ընտանիքի համար 60-ին գումարած 48 լարի ընտանիքի յուրաքանչյուր հաջորդ անդամի համար

2015 թվականի մայիսի 1-ից հետո գնահատված ընտանիքի օգնության գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝

  • Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 30,001-ից պակաս է, կազմում է 60 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
  • Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 30,001-ից ավելի է, սակայն 57,001-ից ցածր է, կազմում է 50 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
  • Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 57,001-ից ավելի է, սակայն 60,001-ից ցածր է, կազմում է 40 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
  • Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 60,001-ից ավելի է, սակայն 65,001-ից ցածր է, կազմում է 30 լարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար
  • Ընտանիքը, որի վարկանիշային միավորը 100,001-ից պակաս է, կազմում է 10 լարի ընտանիքի յուրաքանչյուր 16 տարին լրացած անդամի համար:

 

Ո՞ր դեպքում է դադարեցվում սոցիալական օգնությունը

  • Եթե ընտանիքը մշտապես չի բնակվում համընդհանուր տվյալներով գրանցված բազայում լրացրած հասցեով
  • Ընտանիքը բաժանված է արհեստականորեն
  • Ընտանիքը միավորված է արհեստականորեն
  • Փոխվել է ընտանիքի կազմը
  • Ընտանիքին ավելացել է չափահաս անդամ
  • Ընտանիքում երեխայի ծնունդից (երեխա վերցնելու պահից) և վերջին գնահատումից անցել է 2 տարուց ավելի
  • Ընտանիքը հրաժարվում է գոյության օգնության նշանակումից
  • Ընտանիքը նոր պայմաններ ստեղծվելու պատճառով պահանջում է լրացուցիչ ուսումնասիրում-ստուգում:

 

Ո՞ր գործոններն են ազդում սոցիալական օգնության վրա

Գոյության օգնություն ստանալը, դադարեցնելը կամ փոխվելը կախված է հետևյալ պայմաններից՝

  • Ընտանիքի անդամների թվաքանակի փոփոխության ժամանակ (ծնունդ, մահ, հարսանիք և այլն)
  • Ընտանիքի անդամին սահմանափակ ունակություններ ունեցող անձի կարգավիճակ շնորհելու կամ կորուստի ժամանակ
  • Աշխատանքի ընդունում, օրինական եկամուտ
  • Ինչպես նաև օրենքով սահմանաված այլ դեպքերում:

 

Սահմանափակվու՞մ է արդյոք գոյության օգնություն ստանալու իրավունքը

Փախստականները, ովքեր ստանում են փախստականի ամենամսյա օգնություն, միևնույն ժամանակ չեն կարող ստանալ գոյության օգնություն, նրանք պետք է ընտրեն օգնության որևէ մեկը:

 

Ի՞նչ իրավունքներ ունի օգնություն ստանալու իրավունք ունեցող ընտանիքը

Գոյության օգնություն ստացող ընտանիքը կարող է՝

  • Ստանալ գոյության օգնություն
  • Պահանջել գոյության օգնությունը ստանալ բնակատեղիում, եթե ընտանիքի բոլոր անդամների մոտ սահմանափակված է տեղաշարժվելու ունակությունը
  • Գոյության օգնության հետ մեկտեղ ստանալ սոցիալական փաթեթ, պետական թոշակ / փոխհատուցում, այլ անհատական սոցիալական օգնություն և/կամ պետական այլ օգնություն, եթե օրենքով նախատեսված չէ որևէ այլ բան
  • Ծանոթանալ տվյալների բազայում իր մասին գոյություն ունեցող լրատվության հետ
  • Պահանջել իր մասին գոյություն ունեցող տվյալների մտցնում
  • Պահանջել քաղվածք սոցիալապես անապահով ընտանիքների համընդհանուր տվյալների բազայից
  • Օգտվել օրենքով հաստատված այլ իրավունքներից:

 

Ինչպի՞սի պարտավորություններ ունի օգնություն ստացող իրավունք ունեցող ընտանիքը

Գոյության օգնություն ստացող ընտանիքը պարտավոր է՝

  • Տեղեկացնել ծառայության գործակալությանը ընտանիքի անդամների կազմում տեղի ունեցած փոփոխության մասին (անդամի մահվան, ծնունդի, հարսանիքի, արտասահման 3 ամսով մեկնելու մասին և այլն) և/կամ ընտանիքի սոցիալական վիճակի բարելավման մասին
  • Տեղեկացնել նշված գործակալության համապատասխան տարածքային մարմնին ոչ ուշ քան 1 ամսում:

 

Ինչպե՞ս է իրականացվում սոցիալական ծառայության գործակալության կողմից սահմանված վարկանիշային միավորի բողոքարկումը

Ընտանիքը, որը չի համաձայնվում շնորհված վարկանիշային միավորի հետ, կարող է մեկ անգամ ևս դիմել սոցիալական ծառայության գործակալության տարածքային ծառայությանը ըստ բնակատեղիի և պահանջել ընտանիքի վերստին ստուգում: Ընտանիքը վերստին ստուգում կարող է պահանջել վերջին ստուգումից 1 տարի անց:

Վերստին ստուգման ժամանակ օգտագործվում է առաջին անգամ ստուգելու կարգը, պրոցեդուրաները և ժամկետը:

Ընտանիքի վերստին ստուգման համար հրաժարվելու կամ վերստին ստուգելու ժամանակ սահմանված միավորների հետ չհամաձայնելու դեպքում, ընտանիքը կարող է բողոքարկել տվյալ որոշումը սոցիալական ծառայության գործակալությունում (կենտրոնական գրասենյակում): Վարչական մարմնի վերջնական որոշումը հնարավոր է բողոքարկվի դատարանի օգնությամբ: