Իրավաբանական օգնության ծառայություն
Իրավաբանական օգնության ծառայությունը պետական կազմակերպություն է, որը ապահովում է անվճար իրավական օգնություն սոցիալապես անապահով, անվճարունակ քաղաքացիներին: Ծառայությունը ստեղծվել է 2007 թվականի հուլիսին և այսօրվա դրությամբ տարածված է Վրաստանի գրեթե ողջ տարածքով՝ իրավաբանական ծառայության և կոնսուլտացիաների կենտրոններում:
Անվճար իրավաբանական օգնությունը ի նկատի ունի այնպիսի ծառայություն, ինչպիսին է՝
- Անվճար իրավաբանական կոնսուլտացիա ցանկացած իրավական հարցով
- Իրավական փաստաթղթերի (դիմում, միջնորդություն և այլն) կազմում
- Հանրային փաստաբանի ծառայություն քրեադատավարական գործընթացի ժամանակ, մեղադրյալի, ձերբակալվածի և մեղադրյալին արդար ճանաչելու դեպքում
- Փաստաբանի ծառայություն՝ ոչհոժարակամ հոգեբուժական ծառայության գործում
- Փաստաբանի ծառայություն այնպիսի վարչական իրավախախտման գործի դեպքում, որին կարող է հետևել ձերբակալություն
- Փաստաբանի ծառայություն այն մեղադրյալի և ձերբակալվածի համար, որոնց նկատմամբ պատժակատարողական հաստատություններում ընթանում է կարգապահական դատավարություն
- Հանրային փաստաբանի ծառայություն քաղաքացիական և վարչական իրավունքի որոշ գործերի համար
- Ներկայացուցչություն վարչական մարմնում:
Իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է անվճար ծառայություն՝ բյուրոներում, կոնսուլտացիաների կենտրոններում, հրավիրված հանրային փաստաբանների ռեեստրի օգնությամբ:
Ներկայացուցչություն դատարանում
Ո՞վ է համարվում անվճարունակ՝ իրավաբանական օգնության նպատակների համար
Իրավաբանական օգնության ծառայության անվճար փաստաբանի ծառայությամբ կարող է օգտվել այն մեղադրյալը և բանտարկյալը, որը "Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում" գրանցված ընտանիքի անդամ է և նրա վարկանիշային միավորը 70,000 է կամ ավելի պակաս, ինչպես նաև որոշ կարգավիճակներ ունեցող անձանց համար, ովքեր ունեն 100,000 կամ պակաս միավոր:
Առանձնահատուկ դեպքերում, ծառայության տնօրենի կողմից հանրային փաստաբան կարող է նշանակվել այն անձին, ով չի համարվում անաշխատունակ և դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, որը հաստատված է փաստաթղթով, անձամբ չի կարող վճարել փաստաբանի ծառայության ծախսերը:
Անչափահասների պաշտպանություն
2016 թվականի հունվարի 1-ից իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է անչապահաս մեղադրյալին/ձերբակալվածին արդար ճանաչելու և տուժածին անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար: Անչափահաս վկան կարող է օգտվել այդ իրավունքից, եթե նա անվճարունակ է: Նշված իրավունքով կարող են օգտվել նաև 18-ից 21 տարեկան մեղադրյալները:
Մեղադրյալին փաստաբան է նշանակվում պարտադիր կերպով՝
- Եթե անչափահաս է
- Եթե չի տիրապետում քրեա դատավարական գործընթացի լեզվին
- Եթե ունի ֆիզիկական կամ հոգեկան խախտում, որը խանգարում է նրան պաշտպանել ինքն իրեն
- Եթե կայացրած է վճիռ (որոշում) դատական հոգեբուժական փորձաքննության նշանակության մասին
- Եթե կատարված հանցանքի համար Վրաստանի Քրեական Օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն՝ անժամկետ ազատազրկման տեսքով:
- Եթե նրա հետ ընթանում է բանակցություն դատական գորժընթացի համաձայնություն կնքելու վերաբերյալ
- Եթե քրեական գործը քննարկում է Երդվյալ ատենակալների դատարանը
- Եթե խուսափում է իրավապահ մարմնին ներկանալայուց
- Եթե հեռացրել են դատական նիստի դահլիճից
- Եթե նույնականացված անձ չէ
- Վրաստանի քրեական գործընթացի օրենսգրքով՝ ուղիղ նախատեսված դեպքում:
Իրավաբանական օգնություն ազատազրկվածների համար
Ձերբակալության մասին օրենսգրքի համապատասխան 2010 թվականի հոկտեմբերի 1-ից, անվճար իրավաբանական օգնությունից կարող են օգտվել այն մեղադրյալները և ձերբակալվածները, ում նկատմամբ կարգապահական դատավարություն է ընթանում պատժակատարողական հաստատությունում:
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգապահական տուգանք սահմանելու ժամանակ, մեղադրյալին/ձերբակալվածին իրավունք է տրվում օգտվել թարգմանչի և փաստաբանի ծառայությունից: Իսկ, եթե մեղադրյալը/ձերբակալվածը անվճարունակ է և չունի հնարավորություն սեփական ծախսերով հրավիրել պաշտպանի, նրա համար նշանակվում է հանրային փաստաբան:
Վարչական իրավախախտումների գործեր
2011 թվականի մարտի 1-ից Իրավաբանական օգնության ժառայությունը ապահովում է փաստաբանի ծառայությունը այն վարչական իրավախախտումների գործերով, որոնց պատիժը կրելուն հետևում է ձերբակալությունը:
Ոչհոժարակամ հոգեբուժական օգնություն
2010 թվականի օգոստոսից Իրավաբանական օգնության ծառայությունը անվճար փաստաբանի ծառայություն է տրամադրում, եթե ոչհոժարակամ հոգեբուժական օգնության նպատակով անձի ստացիոնար հիվանդանոց տանելու և/կամ ժամկետը երկարաձգելու մասին գործը քննարկում է դատարանը:
Քաղաքացիական և վարչական գործեր
2015 թվականի ապրիլի 15-ից Իրավաբանական օգնության ծառայությունը անվճար փաստաբանի ծառայություն է տրամադրում " Իրավաբանական օգնության մասին" Վրաստանի օրենքի 231 հոդվածից ելնելով, գործի բարդության և նշանակության նախատեսմամբ, եթե անձը անվճարունակէ՝ քաղաքացիական և վարչական դատավարության հետևյալ հարցերի նկաատմամբ՝
- Ընտանեկան դատավարությունից բխող վեճեր (անուսնալուծություն, ալիմենտի վճարում, անչափահասի հետաքրքրությունների պաշտպանություն և այլն)
- Ժառանգության դատավարությունից բխող վեճեր
- Սոցիալական օգնություն և թոշակ
- Փախստականների իրավունքներ
- Առողջության պաշտպանություն և հիվանդների իրավունքներ
- Վետերանների և մարտական գործողությունների ժամանակ զոհված ընտանիքի սոցիալական պաշտպանություն
- Քաղաքական հետապնդումների (ռեպրեսիաների) զոհ դարձած անձանց սոցիալական պաշտպանություն
- Սահմանափակ ունակություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն:
Հոգեկան սոցիալական անհրաժեշտություն ունեցող անձանց գործեր
2015 թվականի ապրիլի 1-ից իրավաբանական օգնություն ցուցաբերվում է այն հոգեկան սոցիալական անհրաժեշտություն ունեցող անձանց, որոնց աջակցություն ընդունելու ճանաչման հարցը քննարկում է դատարանը:
Ընտանիքում բռնության զոհերի պաշտպանություն
2015 թվականի հունվարի 1-ից Իրավաբանական օգնության ծառայությունը ցուցաբերում է անվճարողունակ ընտանիքում բռնության զոհ դարձած անձին անվճար փաստաբանի ծառայություն, եթե նա պահանջում է փաստաբանի նշանակում:
Ապաստարան փնտրողների պաշտպանություն
2016 թվականի հունվարի 1-ից Իրավաբանական օգնության ծառայությունը ապահովում է փաստաբանի ծառայություն այն ապաստարան փնտրող անձանց համար, որոնց փախստականի կարգավիճակ կամ հումանիտար կարգավիճակ շնորհելու, դադարեցնելու կան վերացնելու կամ ապաստարան տալու հարցի հետ կապված վեճը պետք է քննարկի դատարանը՝ չնայած նրանց անվճարողականությանը:
Քաղաքացիական և վարչական գործի համար պարտադիր կարգով փաստաբան է նշանակվում անձին, եթե՝
- Ոչհոժարակամ հոգեբուժական օգնություն է ցուցաբերվում
- Ճանաչված է որպես օգնություն ցուցաբերելու անձ
- Ապաստարան փնտրող անձ
Փաստաբան նշանակելու ընթացակարգը՝
- Բենեֆիցիարը կարող է՝ քրեական, քաղաքացիական և վարչական դատական գործերով հանրային փաստաբանի նշանակում պահանջել դիմումով Իրավաբանական օգնության ծառայությունը անձամբ, բարեկամի, մոտիկի կամ օրինավոր ներկայացուցչի օգնությամբ:
- Այդ կապակցությամբ նա Իրավաբանական օգնության բյուրոյի ղեկավարի/կոնսուլտացիոն կենտրոնի կոնսուլտանտի անունով պետք է գրի դիմում, որտեղ պետք է հիմնավորի հանրային փաստաբան հատկացնելու անհրաժեշտությունը, կամ պետք է նշի այն սոցիալտնտեսական պայմանները, որոնք վկայում են, որ ինքը կամ իր բարեկամը չունեն փաստաբան վերցնելու հնարավորություն
- Հանրային փաստաբանը, գործից ելնելով, նշանակվում է դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, կամ ոչ ուշ 2 օրվա ընթացքում
- Քաղաքացիական/վարչական դատավարության գործով փաստաբան տրամադրելու համար պետք է գոյություն ունենա 3 պայման՝ անձը պետք է լինի անվճարողունակ, գործը պետք է լինի բարդ և կարևոր և, վեճի առարկան պետք է ներկայացվի Իրավաբանական օգնության ծառայության հայեցողությամբ:
- Իրավաբանական օգնության ծառայությունը չի կարող նշանակել փաստաբան, եթե անձը արդեն օգտվում է ուրիշ համաձայնությամբ հրավիրված փաստաբանի ծառայությունից:
Իրավաբանական կոնսուլտացիա
Իրավաբանական կոնսուլտացիա նշանակում է անվճար իրավական խորհուրդ ցանկացած հարցով:
Իրավաբանական օգնության ծառայությունում կոնսուլտացիա ստանալու համար որևէ փաստաթղթի ներկայացում պարտադիր չէ, թերևս լիարժեք կոնսուլտացիա ստանալու համար գերադասելի է ներկայացված լինի բենեֆիցիարի իրավական խնդրի հետ կապված փաստաթուղթը: Իրավաբանական օգնության ծառայության անվճար կոնսուլտացիայից օգտվել կարող է ցանկացած անձ: Կոնսուլտացիայի շրջանակներում, ըստ անհրաժեշտության, հնարավոր է իրավաբանական փաստաթղթերի պատրաստում, թերևս դրա համար անձը պետք է բավարարի անվճարողականության չափորոշիչները:
Ստացեք օնլայն կոնսուլտացիա սկայպի և ֆեյսբուքի օգնությամբ՝
- Skype: legalaid.ge
- Facebook: www.facebook.com/legalaid.ge
Իրավական փաստաթղթերի կազմում
Իրավական փաստաթղթերի կազմումը ի նկատի ունի ամեն տեսակի փաստաթղթի (բողոք, հայց, դիմում, միջնորդություն, օգուտ ստանալու և այլն) կազմումը, որի օգնությամբ անձը ցանկանում է սեփական օրինավոր հետաքրքությունները ներկայացնել վարչական մարմնում, դատարանում և այլ կազմակերպություններում: