Top

Ժառանգություն

ონლაინ დახმარება

 

Ինչպե՞ս է տեղի ունենում զոհված անձի (ժառանգություն տվողի) սեփականության մեջ գտնվող  ունեցվածքի փոխանցումը այլ անձի  (ժառանգորդի) վրա:

Գոյություն ունի ժառանգությունը ստանալու երկու ձև - ժառանգություն օրենքով և կտակով: Այստեղից ելնելով, զոհվածի (ժառանգություն տվողի) ունեցվածքի ժառանգությամբ այլ անձանց (ժառանգների) փոխանցումը իրականացվում է օրենքով կամ կտակով, կամ էլ երկու  սկզբունքով:

 

Ովքե՞ր կարող են լինել ժառանգները

Օրենքով ժառանգության ժամանակ  ժառանգները կարող են լինել – անձինք, ովքեր կենդանի էին ժառանգություն տվողի  մահվան  ժամանակ, ինչպես նաև,  ժառանգություն տվողի   զավակները, որոնք  կծնվեն նրա մահից հետո:

Կտակով ժառանգության ժամանակ ժառանգները կարող են լինել – անձինք, ովքեր կենդանի էին  ժառանգություն տվողի  մահվան  ժամանակ, ինչպես նաև նրանք, ովքեր սաղմնավորվել են նրա կենդանության օրոք և ծնվել են նրա մահանալուց հետո (չնայած այն բանի, նրա զավակներն են նրանք,  թե ոչ), ինչպես նաև, իրավաբանական անձինք:

 

Ի՞նչ է նշանակում օրենքով ժառանգություն

Օրենքով ժառանգության ժամանակ օրենքը անձամբ է կարգավորում, ում պետք է մնա զոհվածի (ժառանգություն տվողի) ունեցվածքը և ինչ  չափով: Այդ ժամանակ գոյություն ունի ժառանգների հերթականության սկզբունքը (ընդհանուր առմամբ  5 հերթ), ինչը նշանակում է, որ նախորդ  հերթականությամբ, թեկուզ մեկ ժառանգորդի գոյությունը բացառում է հաջորդ հերթականությամբ ժառանգությանը:

 

Ովքե՞ր են օրենքով ժառանգները

Օրենքով ժառանգներին հերթականության համաձայն պատկանում են:

Առաջին հերթին – զոհվածի զավակները, զավակը, որը ծնվել է իր մահից հետո, ամուսինը, ծնողները, (թոռները):

Առանց ամուսնության  ծնված երեխան համարվում է ժառանգ, եթե հայրությունը ճանաչված է օրենքով սահմանված կարգով:

Որդեգրված կամ նրա  հետնորդները, որպես որդեգրվածի, կամ նրա բարեկամների ժառանգներ, հավասարեցված են որդեգրվածի երեխաների և նրանց ժառանգների հետ: Որդեգրվածը այլևս չի համարվում օրենքով ժառանգորդ նրա ծնողների և հետագա գծի այլ  բիոլոգիական բարեկամների, ինչպես նաև քույրերի և եղբայրների մահանալուց հետո:

Թոռները, թոռների երեխաները և վեռջիններիս երեխաները օրենքով ժառանգներ կհամարվեն, եթե ժառանգության մասին փաստաթղթի բացման պահին կենդանի  չէ նրանց ծնողը, որը  պետք է լիներ  ժառանգ տվողի ժառանգորդը, և հավասարապես են ստանում այն մասը, որը օրենքով ժառանգության ժամանակ պատկանում էր նրանց մահացած ծնողին:

Թոռները, թոռների երեխաները և վեռջիններիս երեխաները չեն կարողանա դառնալ ժառանգներ, եթե նրանց ծնողները  հրաժարվել են ժառանգություն ստանալուց: Որդեգրողը և նրա բարեկամները, ինչպես որդեգրվածի և նրա հետնորդի ժառանգները, հավասարված են որդեգրվածի ծնողների և այլ բիոլոգիական բարեկամների հետ: Որդեգրվածի ծնողներին, հետագա գծի այլ բիոլոգիական բարեկամներին և եղբայր-քույրերին այլևս չի հասնի օրենքով  ժառանգություն որդեգրվածի կամ նրա հետնորդի մահվանից հետո:

Երկրորդ հերթին  - Հանգուցյալի քույրը, եղբայրը, քրոջորդին և եղբորորդին այն դեպքում, եթե նրա ծնողը այլևս կենդանի չէ ժառանգ տվողի մահանալու պահին:

Երրորդ հերթին  - Տատը, պապը, տատու հայրը և մայրը, պապի հայրը և մայրը, ինչպես մոր, այնպես էլ հոր կողմից: Տատու հայրը և մայրը և պապու հայրը և մայրը օրենքով ժառանգներ են համարվում, եթե ժառանգության բացման  պահին տատը և պապը կենդանի չեն:

Չորրորդ հերթին – Հորեղբայրները, մորաքույրները, հորաքույրները:

Հինգերրորդ հերթին – հորեղբորորդիները, մորաքրոջորդիները, հորաքրոջորդիները: և եթե այս վերջիններս չկան, ապա նրանց որդիները:

 

Ինչպե՞ս է բաժանվում հանգուցյալի (ժառանգ տվողի) ունեցվածքը, հետագայում ժառանգության օրենքով ժառանգների հերթականությամբ

Ժառանգությունը հավասարապես կիսվում է մի հերթականաթյան ժառանգների միջև: Այդ դեպքում ժառանգների իրավունքների միջև գոյություն չունի տարբերություն ժառանգության ունեցվածքի նկատմամբ: Ժառանգների միջև ժառանգության կիսելու ժամանակ անհամաձայնության դեպքում վեճը որոշում է դատարանը:

 

Ի՞նչ է նշանակում կտակով ժառանգություն

Կտակով ժառանգության ժամանակ, ի տարբերություն օրենքով ժառանգության, հանգուցյալը (ժառանգություն  տվողը) կտակ կազմելով նախապես սահմանած ունի, թե ում և ինչ քանակությամբ կմնա իր ունեցվածքը:

Կտակի օգնությամբ ժառանգություն տվողը կարող է սեփական ունեցվածքը  փոխանցել, ինչպես օրենքով ժառանգին, այնպես էլ ցանկացած  այլ ոչբարեկամ անձի, այդ թվում իրավաբանական (կազմակերպություն, հաստատություն) անձի:

Եթե կտակով ողջ ժառանգության ունեցվածքը բաժանված էր կտակով ժառանգների միջև, սակայն ժառանգներից մեկը ժառանգության մասին փաստաթղթի բացման պահին կենդանի չէ, օրենքով ժառանգությունը չի իրականացվում և նրա ունեցվածքի մասը իրավահավասար բաժանվում է այլ ժառանգների միջև:

 

Ի՞նչ է նշանակում պարտադիր մաս

Կտակով ժառանգության դեպքում  առաջին շարքի օրինավոր իրավահաջորդները կստանան  ժառանգություն տվողի ունեցվածքի պարտադիր մասը:

Պարտադիր  մասնաբաժինը կազմում է, այն ունեցվածքի կեսը, որը կստանար առաջին շարքի ժառանգը, եթե չլիներ կտակը:

 

Ո՞ր դեպքում է տեղի ունենում միաժամանակ օրենքով և կտակով ժառանգությունը

Այն դեպքում, երբ կտակը գրված է ժառանգության միայն մի մասի, կամ էլ կտակը դատարանի կողմից ճանաչվել է մասնակիորեն անվավեր: Ժառանգության այն մասի վրա, որը նշված չէ կտակում, կամ կտակը դատարանի կողմից ճանաչվել է մասնակիորեն անվավեր, տարածվում է օրենքով ժառանգություն:

 

Բավական է, թե չէ կտակի գոյությունը կամ օրենքով ժառանգությունը այն բանի համար, որ հանգուցյալի (ժառանգություն տվողի) ունեցվածքը անցնի իրավահաջորդին

Ոչ: Այն բանի համար, որ հանգուցյալի (ժառանգություն  տվողի) ունեցվածքը անցնի իրավահաջորդին, անհրաժեշտ է, որ ժառանգը ժառանգության ունեցվածքը ստանա օրենքով սահմանված կարգով և պայմաններով, ժառանգություն տվողի մահանալուց  6 ամյա ժամկետում:

 

Ե՞րբ է համարվում ժառանգությունը ընդունված

Ժառանգի կողմից ժառանգությունը ստացված է համարվում այն բանից հետո, ինչ նա (լինի նա կտակով ժառանգ կամ օրենքով)  ժառանգություն ստանալու կապակցությամբ կդիմի ցանկացած նոտարային բյուրո և կստանա ժառանգության վկայական:

Ժառանգությունը ստացված է համարվում ժառանգության փաստացի տիրապետմամբ, կամ ղեկավարմամբ, ինչը հաստատում է, որ ժառանգը ստացել է ժառանգությունը:

Անկարող կամ սահմանափակ կարողություններ ունեցող անձինք ժառանգություն են ստանում սեփական օրինավոր ներկայացուցչի օգնությամբ, իսկ աջակցություն ստացող անձինք աջակցողի օգնությամբ, եթե նրան դատարանի որոշմամբ  աջակցություն է սահմանվել ունեցվածքի իրավունքի իրականացմամբ:

 

Ի՞նչ է նշանակում փաստացի տիրապետում կամ կառավարում և ինչպես է տեղի ունենում այդ ժամանակ ժառանգության ստացումը

ՈՒնեցվածքի փաստացի տիրապետումը հնարավոր է իրականացվի տարբեր ճանապարհներով: Մասնավորապէս, այսպիսին է ժառանգություն տվողի մահանալուց հետո  իրավահաջորդի բնակությունը նույն բնակելի տնում (ինչը պետք է հաստատվի պետական ծառայությունների զարգացման գործակալության կողմից տրված վկայականով), որում  բնակվում էր ժառանգություն տվողը, նույնպես ժառանգություն տվողի իրերի տեղափոխում (ժառանգություն տվողի մահվանից  6 ամսյա  ժամանակահատվածում) և իր մոտ պահում, որպեսի հետագայում այն բաժանվի ժառանգների միջև (նրանց գոյություն ունենալու դեպքում):

ՈՒնեցվածքի փաստացի կառավարման մեջ ի նկատի ունեն այնպիսի դեպքեր, երբ իրավահաջորդը փաստացիորեն չի տիրապետում այդ ունեցվածքին, սակայն նրա գործողություններով հաստատվում է, որ ժառանգությունը համարում է իրենը: Օրինակ, ժառանգությունը բացելուց հետո վճարում է հարկերը և այլն:

Որպես  ունեցվածքի փաստացի տիրապետման, այնպես էլ փաստացի կառավարման դեպքում  իրավահաջորդը կարող է դիմել նոտարին և պահանջել ժառանգության ստանալը: Այս տիպի ժառանգության ժամանակ ժառանգության ստացման համար  հաստատված ժամկետներ գոյություն չունեն, քանզի նշանակում է, որ ունեցվածքը ժառանգի կողմից այնպես էլ ընդունված է և ժառանգություն ստանալու համար  նոտարի մոտ գնալը և պաշտոնական տեսք տալը  կախված է  միայն իրավահաջորդի ցանկությունից:

 

Ի՞նչ ժամկետում պետք է ընդունվի ժառանգությունը և ինչ կարող է հետևլ այդ ժամկետի խախտմանը

Ժառանգությունը պետք է ընդունվի ժառանգության բացման օրվանից  6 ամսվա ընթացքում: Ժառանգը, ով չի պաշտպանի այդ ժամանակահատվածը, հնարավոր է կորցնի ժառանգություն ստանալու իրավունքը:

Եթե ժառանգը սահմանափակկարողություններ ունեցող է կամ աջակցություն ստացող, ապա ժառանգությունից հրաժարվել կարող է միայն դատարանի թույլտվությամբ:

 

Կարելի՞ է արդյոք ժառանգություն ստանալու ժամկետի երկարաձգում և ո՞ր  դեպքում

Ժառանգություն ստանալու ժամկետը սպառվելուց հետո ժառանգը, որ բաց է թողել այդ ժամանակահատվածը, հնարավորություն ունի այնուամենայնիվ ստանալ ժառանգությունը, եթե համաձայնություն ստանա այլ ժառանգներից:

Ժառանգության  ընդունման ժամանակահատվածը հնարավոր է երկարաձգի դատարանը, եթե ժամանակահատվածի խախտումը ունի հարգելի պատճառներ:

 

Ինչպե՞ս է տեղի ունենում դատարանին դիմումը ժառանգության ստանալու համար հաստատված ժամանակի երկարաձգման պահանջով

Դատարանին հայցով կարող է դիմել ժառանգը, ով բաց է թողել   ժառանգություն ստանալու  օրենքով սահմանված  6 ամսյա  ժամկետը և փաստացիորեն չի ստացել ժառանգությունը: Հայցվորը, կամ նրա ներկայացուցիչը, պետք է նշեն ժամկետի բաց թողման հարգելի պատճառը և պահանջեն բաց թողած ժամկետի հարգելի ճանաչում, կամ նրա երկարաձգում: Այս դեպքում պատասխանող կողմ է հանդիսանում ժառանգություն ստացող այն իրավահաջորդը, որը դեմ է հայցում ներկայացված պահանջներին:

Ժառանգությունից հրաժարվելու մասին հայտը պետք է պատրաստվի նոտարի կողմից

Դատարանին դիմելու պետական մաքսը պետք է վճարվի  օրենքի համաձայն: (ՈՒնեցվածքի արժեքի  3%, ունեցվածքի արժեքը պետք է հաստատված լինի աուդիտի  հաշվետվությամբ):

 

Ի՞նչ է նշանակում ժառանգության վկայական

Ժառանգության վկայականը նոտարական ակտ է, ժառանգությամբ ստացված ունեցվածքի հաստատող  փաստաթուղթ: Այն բանի համար, որ ժառանգության վկայականի մեջ նշված  անշարժ գույքը համարվի անձի  սեփականություն, հարկավոր է այն գրանցվի հանրային ռեեստրի ցանկացած ազգային  գործակալությունում կամ արդարադատության  տանը, ունեցվածքը գտնվելու վայրի համաձայն:

 

Ի՞նչ ժամկետում է տրվելու ժառանգության վկայականը

Ժառանգության վկայականը ժառանգներին տրվում է ժառանգությունը բացելուց հետո 6 ամսյա ժամկետը անցնելուց ցանկացած ժամանակ:

6 ամիս շուտ ժառանգության վկայականը տրվում է այն դեպքում, եթե նոտարային մարմինը (նոտարը)  ունի վկայական, որ վկայականը պահանջող անձից բացի, այլ իրավահաջորդներ չկան:

 

Ինչպե՞ս է բացվում ժառանգությունը ընտանիքում

Ընտանիքում, ընտանիքի ընդհանուր ունեցվածքի ժառանգությունը կբացվի ընտանիքի վերջին անդամի մահանալու օրվանից:

 

Պարտավորվու՞մ է, թե ոչ ժառանգը ապահովվել ժառանգություն տվողի պարտքատերերի պահանջները

Ժառանգորդը պարտավոր է ապահովել  ժառանգություն տվողի պարտքատերերի պահանջները, ստացված ժառանգության շրջանակներում: