Top

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստ

ონლაინ დახმარება

 

Ով է վերանայում իրավաբանական փաստերի հաստատման դեպքերը:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին գործերը քննարկում է դատավորը կամ դատարանի համապատասխան ծառայողը:

 

Ո՞ր դեպքում է հաստատում դատարանը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը

Դատարանը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատում է միայն այն դեպքում, եթե այդ փաստերի հաստատման փաստաթղթերի այլ կարգով ընդունումը կամ կորցրած փաստաթղթի վերականգնումը անհնար է այլ  միջոցներով:

 

Իրավաբանական նշանակություն ունեցող ո՞ր փաստերն է քննարկում դատարանը անվիճարկելի գործավարության կարգով

Դատարանը հաստատում է այն փաստերը, որից կախված են քաղաքացիների և կազմակերպությունների անձնական կամ ունեցվածքային իրավունքների առաջացումը, փոփոխումը կամ վերացումը: Մասնավորապես, գործերը.

  • Անձանց բարեկամական կապի հաստատման մասին
  • Անձի  խնամքի տակ գտնվելու փաստերի հաստատման մասին
  • Հայրության հաստատման, ամուսնության, ամուսնալուծության, անվան և/կամ ազգանվան փոփոխման գրանցման, կամ որդեգրման փաստերի հաստատման մասին
  • Իրավունք հաստատող փաստաթղթի այն անձի նկատմամբ  սեփականության փաստի հաստատման մասին, որի անունը, հայրանունը կամ ազգանունը, որը նշված է փաստաթղթում, չի համապատասխանում նրա անձնագրում կամ ծննդյան վկայականում  նշված անվան, հայրանվան կամ ազգանվան հետ
  • Ժառանգություն ստանալու փաստի և ժառանգության բացման վայրի հաստատման մասին:

 

Ո՞ր դատարանն է մտցվելու դիմումը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման դեպքում

Դիմումը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին պետք է մտցվի դատարան հայցվորի բնակության վայրի համաձայն:

 

Ի՞նչ բովանդակություն պետք է ունենա դիմումը իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին

Դիմումի մեջ պետք է նշվի, թե ինչ նպատակով է պետք հայցվորին այդ փաստի հաստատումը, ինչպես նաև, ներկայացված պետք է լինեն ապացույցներ, որոնք հաստատում են հայցվորի կողմից պատշաճ փաստաթղթերի ընդունման կամ կորցրած փաստաթղթերի վերականգնման հնարավորությունը:

Դիմումը կարելի է գրել կամ  մեքենագրել հայցվորի ցանկության համաձայն, և նրան պետք չէ ինչ որ հատուկ  ձևի լրացում:

 

Ի՞նչ տիպի փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավունքի հաստատման փաստաթղթի անձի նկատմամբ սեփականության փաստի հաստատման դեպքում, երբ փաստաթղթում նշված անունը, հայրանունը կամ ազգանունը չի համապատասխանում անձի ծննդյան վկայականում կամ անձնագրում նշված տվյալներին

Այս դեպքում հարկավոր է դիմումի հետ միասին ներկայացնել – ծննդյան վկայականը և նրա պատճեն, Վրաստանի քաղաքացու անձնագիրը (անձը հաստատող վկայականը) և նրա պատճեն, փաստաթուղթը, որի տվյալները չեն համապատասխանում անձի ծննդյան վկայականում կամ անձնագրում նշված տվյալներին, ինչպես նաև համապատասխան մարմնի (օրինակ, սոցիալական ծառայության գործակալության, քաղաքացիական կամ Հանրային Ռեեստրի) մերժումը փաստաթղթում գոյություն ունեցող սխալի ուղղման կապակցությամբ, պետական մաքսավճարը հաստատող չեկը, որոշ դեպքերում անհրաժշտ է ամուսնության վկայականի և նրա պատճենի ներկայացումը, ինչպես նաև վկաների անվանումը:

 

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն ժառանգություն ստանալու փաստի և ժառանգություն բացելու վայրի մասին իրավաբանական փաստի հաստատման համար

Նշված դեպքում, դիմումի հետ միասին պետք է ներկայացնել – ժառանգություն տվողի մահվան վկայականը և նրա պատճեն, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված վկայական ժառանգության ունեցվածքի փաստացի տիրանալու հաստատման մասին: Եթե հայցվորը չի ներկայացնի նման փաստաթուղթ, այդ դեպքում նա կարող է ներկայացնել ունեցվածքի կառավարման այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին է այդ ունեցվածքի կոմունալ կամ այլ տիպի հարկերի վճարման չեկեր և այլն (դրանք  չունենալու դեպքում, կարելի է միայն վկաներով հաստատել ունեցվածքի փաստացի կառավարումը), անձը հաստատող վկայականի պատճեն, ժառանգություն տվող անձի հետ առկա բարեկամական կապը հաստատող փաստաթղթեր (ծննդյան վկայական, ամուսնության վկայական և այլն), պետական մաքսավճարը հաստատող չեկ, նոտարի որոշումը նոտարային գործողությունների կատարման վրա մերժման մասին:

 

Անհրաժե՞շտ է արդյոք հետաքրքրվող անձանց հրավիրումը իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման ժամանակ դատարանը հրավիրում է այս գործի քննարկմամբ հետաքրքրվող անձանց (անձանց, ում օրինավոր հետաքրքրություններին է վերաբերում գործով ընդունված որոշումը):

 

Ո՞րքան է պետական մաքսավճարի չափը և որ դեպքերում է ազատվում  հայցվորը այն վճարելուց

Որքանով որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին դիմումը պատկանում է մագիստրատ դատարանի դատմանը,  պետական մաքսը կիսվում է և կազմում 25 լարի:

 

Պետական մաքսավճարից անձը ազատվում է, եթե՝

  • Նա գրանցված է սոցիալապես անապահով անձանց գրանցման տվյալների միասնական բազզայում և ստանում է  գոյության աջակցություն
  • Համարվում է սահմանափակ ունակությունների կարգավիճակ ունեցող անձ

Նշված հանգամանքները հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացված լինի դիմումի հետ միասին:

 

Ինչպե՞ս վարվել, եթե անձը դատարանի որոշմամբ մերժում է ստացել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար

Դատավորի կողմից ընդունված որոշումը իրավաբանական փաստի հաստատման մերժման մասին , հնարավոր է բողոքարկվի բողոքարկման կարգով 14 օրյա ժամկետում, իսկ դատարանի համապատասխան պաշտոնյայի (մագիստրոսի) կողմից դուրս բերած որոշումը հնարավոր է բողոքարկվի նույն դատարանում հայց մտցնելու ճանապարհով, կողմի համար  փաստարկված որոշումը հանձնելուց 10 օրյա ժամկետում:

 

Որտե՞ղ պետք է ներկայացվի դատարանի որոշումը իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին

Դատարանի որոշումը իրավաբանական  նշանակություն ունեցող փաստի հաստատման մասին, պետք է ներկայացվի համապատասխան մարմին (նոտարական բյուրոյում, Հանրային Ռեեստրում և այլն), այն բանի համաձայն, թե ինչ տեսակի իրավաբանական նշանակության փաստի հիմքի հանդիսացել տվյալ որոշումը: