Top

ընտանեկան իրավունք

ონლაინ დახმარება

 

Ինչպե՞ս է իրականացվում ամուսնության գրանցումը

Ամուսնության գրանցումը իրականացվում է Վրաստանի Արդարադատության Նախարարության Հանրային Իրավունքի Իրավաբանական անձի (ՀԻԻԱ) պետական սերվիսների զարգացման գործակալության տարածքային ծառայությունում՝ ամուսնացող անձանց կողմից ընտրված վայրի համաձայն:

Պենետենցիալ հաստատությունում գտնվող անձի ամուսնության գրանցումը իրականացվում է տվյալ հաստատությունում հատկացված հատուկ տեղում:

Ամուսնություն կարող է իրականացնել նաև նոտարը՝ օրինավոր իրավասության շրջանակներում:

 

Սահմանվա՞ծ է, թե ոչ ամուսնության հասակը

  • Որպես ամուսնության հասակ սահմանված է 18 տարին
  • Բացառության դեպքում 17 տարին լրացած անչափահաս անձի ամուսնությունը թույլ է տրվում նրա կամքով և միայն դատարանի համաձայնությամբ, այնպիսի հարգալից պատճառով, որն է՝ երեխաի ծնունդը
  • Անչափահաս անձի ամուսնությունը համարվում է բռնություն՝ քրեական հետապնդման հիման վրա:

 

Առաջացնու՞մ է, թե ոչ ամուսնացող անձանց համաձայնությունը (նշանդրեքը) ամուսնության պարտավորություն

Ամուսնացող զույգի նախապես համաձայնությունը (նշանդրեքը) չի առաջացնում հետագա ամուսնության պարտավորություն: Նշանդրեքի հետ կապված նվերները չամուսնանալու դեպքում վերադարձվում է կողմերին: Նշանդրեքը չի համարվում դատական կարգով բռնի ուժով ամուսնացնելու հիմք:

 

Ո՞ր դեպքում չի թույլատրվում ամուսնությունը

Ամուսնությունը չի թույլատրվում՝

  • Այն անձանց միջև, եթե նրանցից որևէ մեկը ամուսնացած է ուրիշի հետ
  • Ուղիղ, վերընթաց կամ վայրընթաց բարեկամական ճյուղերի միջև
  • Բիոլոգիական կամ ոչ բիոլոգիական քույր-եղբոր միջև
  • Որդեգրող և որդեգրված անձանց միջև
  • Այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը ստանում է աջակցություն և ովքեր ամուսնության մասին պայմանագիր չեն ստորագրել:

 

Ե՞րբ կարելի է ստորագրել ամուսնության պայմանագիրը

Ամուսնության պայմանագիր կարելի է ստորագրել մինչև հարսանիքի գրանցումը և հարսանիքի գրանցումից հետո ցանկացած ժամանակ, որով սահմանված են նրանց գույքային իրավունքները և պարտականությունները, ինչպես ամուսնության ընթացքում, այնպես և ամուսնալուծությունից հետո:

Ամուսնության պայմանագիրը պետք է կնքվի մինչև հարսանիքի գրանցումը, եթե ամուսիններից մեկը այդուհանդերձ ստանում է աջակցություն: Ամուսնության պայմանագիր կնքելու ընթացքում պարտադիր է հոգաբարձության և խնամակալության մարմնի, ինչպես նաև աջակցողի մասնակցությունը այն ժամանակ, որը սահմանվում է դատարանի համապատասխան որոշմամբ:

 

Ո՞րն է ամուսնալուծության պատճառը

Ամուսնության դադարեցման պատճառ կարող է հանդիսանալ՝

  • Ամուսիններից մեկի մահը
  • Օրենքով հաստատված կարգով ամուսիններից մեկի մահը հաստատելու դեպքում
  • Ամուսնալուծությունը:

 

Ինչպե՞ս է իրականացվում ամուսնալուծությունը

Երկու ամուսինների համաձայնության դեպքում ամուսնալուծությունը իրականացվում է Վրաստանի Արդարադատության Նախարարության ՀԻԻԱ պետական սերվիսների զարգացման գործակալության տարածքային ծառայությունում (Արդարադատության Տանը): Նշված մարմին ամուսինները դիմում են համատեղ հայտարարությամբ կամ նրանց օրինավոր ներկայացուցչի օգնությամբ:

Եթե ամուսինների միջև գոյություն ունի վեճ, ամուսնալուծությունը իրականացվում է դատական կարգով:

Ամուսնալուծությունը կարող է իրականացնել նաև նոտարը՝ օրինավոր իրավասության շրջանակներում:

 

Ո՞ր դեպքում է հնարավոր, որ պետական սերվիսների զարգացման գործակալության տարածքային ծառայությանը դիմի ամուսիններից որևէ մեկը ամուսնալուծության պահանջով

Վրաստանի Արդարադատության Նախարարության ՀԻԻԱ պետական սերվիսների զարգացման գործակալության տարածքային ծառայությանը ամուսնալուծության պահանջով դիմելու իրավունք տրվում է ամուսիններից մեկին, եթե՝

  • Գոյություն ունի դատարանի վճիռը ամուսնալուծության մասին
  • Երկրորդ ամուսինը օրենքով հաստատված կարգով ճանաչված է անհետ կորած
  • Երկրորդ ամուսինը հանցանք կատարելու պատճառով ձերբակալված է ոչ պակաս 3 տարվա ազատազրկումով

 

Ո՞ր դեպքում է ամուսնալուծությունը անթույլատրելի

Կնոջ հղիության ժամանակ և երեխայի ծնունդից 1 տարվա ընթացքում, ամուսինը իրավունք չունի առանց կնոջ համաձայնության գործ բացել ամուսնալուծության մասին:

 

Պե՞տք է արդյոք գրանցել ամուսնալուծության մասին դատարանի վճիռը գործակալությունում

Ամուսնալուծության մասին դատարանի վճիռը պետք է գրանցել Վրաստանի Արդարադատության Նախարարության ՀԻԻԱ պետական սերվիսների զարգացման գործակալության տարածքային ծառայությունում կամ Արդարադատության տանը: Ամուսնալուծության դեպքում ամուսնությունը դադարեցված է համարվում ամուսնալուծությունը գրանցելու պահից:

 

Ինչպե՞ս է իրականացվում ամուսինների միջև գույքի, ունեցվածքի բաժանումը ամուսնալուծության դեպքում

Ամուսինների կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված ունեցվածքը նրանց ընդհանուր սեփականությունն է, նույնիսկ այն դեպքում, եթե ամուսիններից մեկը զբաղվում էր տնային տնտեսությամբ և չուներ անկախ եկամուտ:

 

արտավոր են արդյո՞ք ամուսինները ապահովել իրար նյութապես

Ամուսինները պարտավոր են օգնել միմյանց նյութապես: Նման օգնությունից հրաժարվելու  և/կամ նպաստ ստանալու համար ամուսինների միջև համաձայնություն չունենալու ժամանակ, դատական կարգով նպաստ ստանալու իրավունք ունեն՝ անաշխատունակ ամուսինը, որը ունի նյութական օգնության կարիք, կինը – հղիության ժամանակ և երեխայի ծնունդից 3 տարվա ընթացքում:

 

Պահպանում է արդյո՞ք անաշխատունակ ամուսինը ամուսնալուծությունից հետո նպաստ ստանալու իրավունքը

 Անաշխատունակ ամուսինը, որը օգնության կարիք ունի ամուսնուց, պահպանում է նպաստ ստանալու իրավունքը ամուսնալուծությունից հետո ևս, եթե նա անաշխատունակ է դարձել մինչև ամուսնալուծությունը կամ 1 տարվա ընթացքում ամուսնալուծության օրից:

 

Կարող է արդյո՞ք ամուսինը ազատվել խնամելու պարտականությունից

Դատարանը  իրավունք ունի ազատել ամուսնուն խնամելու պարտականությունից կամ սահմանված ժամկետով փոխի նշված պարտականությունը, եթե ամուսինները ամուսնացած էին կարճ ժամանակով, կամ նյութական օգնություն պահանջող ամուսինը անպատշաճ վարմունք է ցուցաբերել նպաստ վճարողի նկատմամբ, ինչպես նաև, եթե նյութական օգնություն պահանջող ամուսնու անաշխատունակությունը բխում է ալկոհոլային խմիչքների կամ թմրադեղերի օգտագործմամբ կամ նրա կողմից կանխամտածված հանցանքի կատարմամբ:

 

Ի՞նչ պետք է հաշվի առնել նպաստի չափը սահմանելու համար

Ի օգուտ ամուսնու նպաստը վճարելու չափը սահմանվում է ամեն ամիս վճարելու գումարի չափով, հաշվի առնելով ամուսինների նյութական և ընտանեկան վիճակը: