Ի՞նչ է նշանակում անշարժ իր (գույք)
Անշարժ իրերի շարքին են պատկանում. հողակտորը, նրանում գտնվող օգտակար հանածոները, հողամասի վրա գտնվող բուսականությունը, ինչպես նաև շենք-կառույցները, որոնք ամուր կերպով կանգնած են հողի վրա:
Ինչպե՞ս է կատարվում անշարժ գույքի համար իրավունքի ձեռքբերումը
Անշարժ գույքի իրավունք ստանալու հիմք է հանդիսանում.
- Առք ու վաճառքի պայմանագիրը
- Նվիրելու մասին պայմանագիրը
- Փոխանակման պայմանագիրը
- Սեփականաշնորհումը
- Ժառանգություն ստանալու տեղեկանքը
- Հողամասի (հողակտոր, հողաբաժնի) վրա գոյություն ունեցող շենք-կառույցների համար սեփականության իրավունքի ճանաչումը և այլն:
Որտե՞ղ է իրականացվում անշարժ գույքի վրա սեփականության իրավունքի գրանցումը
Անշարժ գույքի վրա սեփականության իրավունքի գրանցումը իրականացվում է Վրաստանի Արդարադատության Նախարարության ՀԻԻԱ Հանրային Ռեեստրի Ազգային Գործակալության Տարածքային Գրանցման Ծառայությունում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հանրային Ռեեստրի Ծառայությունում անշարժ գույքի իրավունքի գրանցման համար
- Դիմում
- Դիմողի անձը վկայող փաստաթղթի (անձի վկայական, անձնագիր, բնակության վկայական և այլն) պատճեն
- Իրավունքը վկայող փաստաթուղթ (առք ու վաճառքի պայմանագիր, նվիրելու մասին պայմանագիր, փոխանակման պայմանագիր, սեփականաշնորհում, ժառանգություն ստանալու տեղեկանք, հողամասի (հողակտոր, հողաբաժնի վրա գոյություն ունեցող շենք-կառույցների համար) սեփականության իրավունքի ճանաչման դեպքում, համապատասխան հանձնաժողովի կողմից ստացած վարչական ակտ, տեխնիկական հաշվարկի արխիվի կողմից տրված տեղեկանք-բնութագիր, ինվենտարիզացիայի պլան և այլն)
- Կադաստրային չափման նախագիծ
- Գրանցման ծառայության արժեքի վճարումը հաստատող չեկ
- Վրաստանի Էկոնոմիկայի Զարգացման Նախարարության կողմից անցկացրած սեփականաշնորհման դեպքում համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված հողամասի և այլ անշարժ գույքի (ուղիղ ձևով վաճարելու, հատուկ կամ բաց աճուրդի ձևով) գնումը հաստատող արձանագրություն և այլն:
Դիմումին կարելի է կցել նաև այլ փաստաթղթեր, որոնք հարցի վճարման համար հնարավոր է ունենան որոշակի նշանակություն:
Ի՞նչ ձևի պայմանագիր է անհրաժեշտ անշարժ գույքի իրավունքի առաջացման համար
Անշարժ գույքի իրավունքի առաջացման համար անհրաժեշտ է պայմանագրի գրավոր ձևի պաշտպանություն, որոնց վրա կողմերից արված ստորագրության իսկությունը ստուգում է Հանրային Ռեեստրի Գրանցման Ծառայության իրավասու անձը կամ նոտարը, և նրա գրանցումը Հանրային Ռեեստրում:
Ու՞մ վրա է պարտադրվելու անշարժ գույքի վճարման ծախսերը
Հողաբաժնի և այլ անշարժ գույքի վաճառողին պարտադրվում է առք ու վաճառքի պայմանագրի ձևակերպման, Հանրային Ռեեստրում գրանցման և դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ծախսերը:
Կողները կարող են փոխհամաձայնությամբ փոխել վերը նշված պայմանը:
Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ անշարժ գույքի գրանցման համար և որքա՞ն գումար է անհրաժեշտ վճարելու համար
Անշարժ գույքի գրանցումը կատարվում է դիմումը մտցնելուց 4 օրվա ժամկետում: Գրանցման համար սահմանված արժեքը կազմում է 50 լարի:
Գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա սեփականության իրավունքի առաջնային գրանցումը Հանրային Ռեեստրում իրականացվում է անվճար, Վրասատանի Կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի №231 որոշման համաձայն: